Նոր տեսակի կորոնավիրուսի ամենավտանգավոր հատկությունը բարձր վարակելիությունն է՝ ասել է չինացի վիրաբույժ պրոֆեսոր Չժուն Նանշանը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Գիտնականն ասում է, որ նոր SARS-CoV-2 կորոնավիրուսը փոխանցվում է ավելի արագ և հեշտ, քան սեզոնային գրիպը և MERS կորոնավիրուսը: Նա հավելել է, որ համաճարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ է քառաբաղադրիչ համակարգ:
Այսպիսով, վարակիչ վիրուսի տարածումը կանխելու համար անհրաժեշտ է վաղ պաշտպանություն, վաղ հայտնաբերում, վաղ ախտորոշում և վաղ մեկուսացում՝ ընդգծել է պրոֆեսորը: