Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Ինչ մոբիլիզացիա է Հայաստանում

Կա՞ ընդդիմադիր մոբիլիզացիա նոր քաղաքական մեծամասնության դեմ, թե՞ ոչ: Ներքաղաքական կյանքի վերջին օրերի լարումն ու դիմակայության մի քանի ուղղությունները առաջացրել են թե՛ այդ հարցը, թե՛ դրա վերաբերյալ տարբեր գնահատականներ ու խոսակցություններ: Մեծ հաշվով, նոր քաղաքական մեծամասնության դեմ տեղեկատվա-քարոզչական մոբիլիզացիան արդեն վաղուց առկա, փաստած երևույթ է, բայց դա բավարա՞ր է արդյոք իրական քաղաքական մոբիլիզացիան գնահատելու համար: Դա հարց է, որը, մեղմ ասած, չունի միարժեք պատասխան, մի շարք քաղաքական հանգամանքների բերումով: Բանն այն է, որ այդօրինակ մոբիլիզացիայի հանգամանքը առաջին հերթին բարդացնում է այն, որ ինչքան էլ դիտարկվի ներկայիս կառավարության կամ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազում, այն, թերևս, բավականին հեռու է կրիտիկական աստիճանից: Հակառակ դեպքում մենք կտեսնեինք նաև իշխանության այլ վարքագիծ: Ավելին, այստեղ, թերևս, կա մի էական հանգամանք: Երբ նոր իշխանության դեմ բացահայտ, բաց վարքագծով ակտիվանում է հատկապես նախկին իշխող համակարգի որևէ թև, կամ համակարգն ամբողջությամբ՝ իսկ այժմ մենք տեսնում ենք հենց այդպիսի ակտիվացում, ապա դա, մեծ հաշվով, ավելի շուտ բերում է իշխանության շուրջ հանրային մոբիլիզացիայի, քան մոբիլիզացնում է նույն նախկին իշխող համակարգի ռեսուրսները:

Կառավարության վարկանիշի կրիտիկական անկման բացակայությունը ստեղծում է մի վիճակ, երբ ընդդիմադիր դաշտում տարածությունը անհամաչափ փոքր է այդ տարածությունում տեղ գրավելու համար պայքարող ուժերի թվի համեմատ: Այդ պայմաններում մոբիլիզացիան դառնում է քաղաքականապես աննպատակահարմար, որովհետև դրանք պայմանավորվածություններ են, որոնք, սակայն, կարող են լինել ավելի շուտ փոխադարձ բեռ, քան հնարավորությունների ընդլայնում: Կրկնենք, քանի որ առայժմ խիստ սահմանափակ է դրանց միջոցով դիրքավորման ենթակա դաշտը: Ու քանի որ կարկանդակը առայժմ մեծ չէ, քաղաքական հավակնորդները զերծ կմնան այն բաժանելու վերաբերյալ պայմանավորվածությունների գնալուց: Առավել ևս, որ նրանք ունեն նաև Հայաստանում ներքաղաքական տարբեր նախահեղափոխական փուլերում ընդդիմությունների պատմությունը: Ըստ այդմ, մոբիլիզացիան կշարունակվի առավելապես տեղեկատվա-քարոզչական դաշտում, ընդ որում՝ դրա շնորհիվ փորձելով աշխատել ոչ միայն իշխանության վարկանիշային կորստի ուղղությամբ, այլ նաև սեփական դիրքի ամրացմանը՝ հետո արդեն մյուս ուժերին պայման թելադրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում