Կլիմայական պայմանները չեն ազդում կորոնավիրուսի տարածման գործունեության վրա: Համապատասխան ուսումնասիրություն է հրապարակվել Canadian Medical Association Journal-ում:
Գիտնականները վերլուծել են 144 աշխարհաքաղաքական գոտում COVID-19- ի ավելի քան 375 600 հաստատված դեպքեր: Մասնագետները վարակի դինամիկան համեմատել են մարտի 20-ից մինչև մարտի 27-ը՝ հաշվի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են լայնությունը, ջերմաստիճանը, խոնավությունը: Բացի այդ, հաշվի են առնվել ազդեցության ժամանակահատվածում հիվանդության տարածման դեմ պայքարի միջոցները (մարտի 7-ից 13-ը):
Հետազոտողները չեն գտել էական կախվածություն լայնության կամ ջերմաստիճանի և COVID-19 համաճարակի աճի միջև, բայց գտել են թույլ կապ խոնավության և փոխանցման կրճատման միջև: Նրանք եզրակացրել են, որ սահմանափակումները շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում իրավիճակի վրա, օրինակ՝ դպրոցների փակումը, ֆիզիկական հեռավորությունը և հանրային առողջության միջոցառումները: