Մայիսի 9-ին, ժամը 14։23-ին Երևանի Տիչինա փողոցում՝ բարձրավոլտ ենթակայանի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել փողոցի տներից մեկի պատին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղևոր Էրիկ Բ․-ն (ծնված 2005 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս է գրվել: Դեպքի մասին տեղեկացնում է ԱԻ նախարարությունը: