Thursday, 18 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն

Մեծ տերությունները հիմա ժամանակ չունեն Ղարաբաղի հարցով զբաղվելու. Ադրբեջանն ու Հայաստանը մնացել են մենակ

Ադրբեջանում սոցիալ-տնտեսական վիճակը գնալով վատանում է կորոնավիրուսային ճգնաժամի և հատկապես նավթի գների անկման պատճառով, և ինչպես սպասվում էր՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը դրանից ավելի ջղաձիգ ու ագրեսիվ է դառնում: Սրա հերթական դրսևորումը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի վերջին հայտարարությունն էր: Հասանովը ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ հանդիպմանը ասել է, թե հայկական կողմի «սադրիչ գործողությունների ակտիվացման հետ միասին կտրուկ մեծացել է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»:

Ի՞նչ հիմքեր ունի Ադրբեջանի պաշտպանության նախարարը նման հայտարարություն անելու համար և ի՞նչ նպատակով են ասվել այս խոսքերը: Սա կանխատեսո՞ւմ է, թե՞ ուղղակի սպառնալիք Հայաստանի հասցեին կամ տեղեկատվական հող նախապատրաստելու փորձ՝ հայկական կողմի նկատմամբ ռազմական նոր ոտնձգություններ իրականացնելու նպատակով:

https://yerevan.today/media/k2/items/cache/41071_felgengauer_12_M.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը։

– Պարոն Ֆելգենհաուեր, ներկայիս իրավիճակն ու մասնավորապես կորոնավիրուսի ճգնաժամը, միջազգային տնտեսական ռեցեսիան, նավթի գների ռեկորդային անկումը, Ձեր կարծիքով, տեսականորեն և գործնականում որքանո՞վ են մեծացնում ռազմական ռիսկերը Լեռնային Ղարաբաղի շուրջ:

– Անկեղծ ասած՝ մի քիչ դժվար է կանխատեսել: Գործոնները չափից ավելի շատ են: Թվում է, թե հիմա ոչ ոք ժամանակ չունի դրա համար, քանի որ բոլոր երկրներն էլ հիմա տարված են այլ խնդիրներով: Բայց դա չի նշանակում, թե պատերազմի սպառնալիքը զրոյացել է: Անմիջական վտանգ այս պահին, կարծես թե, չկա, բայց դուք էլ գիտեք, որ իրավիճակը կարող է անսպասելիորեն գլխիվայր շրջվել: Եթե հատկապես քաղաքական ցնցումներ լինեն Ադրբեջանում կամ Հայաստանում կամ էլ երկու երկրներում միաժամանակ, ապա դա կարող է կոնֆլիկտ հրահրել:

– Այս հարցը կարևոր է հատկապես այն պատճառով, որ նախկինում նման փորձ արդեն ունեցել ենք և հիշում ենք, որ 2016 թ. ապրիլյան պատերազմից ամիսներ առաջ Ադրբեջանում կրկին տնտեսական լուրջ խնդիրներ էին առաջացել նավթի էժանացման և դրամի արժեզրկման պատճառով, և Հայաստանում շատերն էին հասկանում, որ Ալիևը կարող է գնալ ռազմական արկածախնդրության՝ մարդկանց ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար: Եվ այդպես էլ եղավ: Հիմա էլ տեսնում ենք, որ փլուզվում է Ադրբեջանի բանկային համակարգը, նավթի գները հասան պատմական մինիմումի:

– Այո, համաձայն եմ: Դրանք այնպիսի գործոններ են, որոնք կարող են հրահրել նոր բախումներ: Կոնֆլիկտը ինքն իրեն, հենց այնպես չի սկսվում, դրա համար որոշակի հիմքեր ու նախադրյալներ են անհրաժեշտ, և նշված գործոնները կարող են իսկապես լուրջ խնդիրներ առաջացնել:

– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի խոսքերը:

– Քանի դեռ սպառնալիքներ են հնչեցվում՝ ոչինչ: Ընդհանրապես լրջորեն պատերազմ սկսելուց առաջ հայտարարություններ աշխատում են չանել: Իսկ սա ընդամենը սպառնալիք է: Ոչինչ: Նույնիսկ լավ նշան է:

– Իսկ ինձ մոտ տպավորություն է, որ ադրբեջանցիները փորձում են ինֆորմացիոն հող ստեղծել սադրանքների համար:

– Ես կարծում եմ՝ դրա համար ինֆորմացիոն հող ստեղծելու կարիք էլ չկա: Հանրային կարծիքը Ադրբեջանում վաղուց է ձևավորված, ուստի հատուկ պատրաստության կարիք չկա: Առայժմ դրանք ընդամենը սպառնալիքներ են: Եվ բացի այդ, մեծ տերությունները՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ամերիկան, ո՛չ Եվրամիությունը, ո՛չ էլ Թուրքիան ու տարածաշրջանի մյուս խաղացողները հիմա ժամանակ չունեն դրանով զբաղվելու, և Ադրբեջանը, Հայաստանն ու Ղարաբաղը մնացել են մենակ իրենց խնդիրների հետ: Եվ սա ևս մի հավելյալ գործոն է:

– Թվում է, թե իրոք հիմա ժամանակը չէ ո՛չ պատերազմի, ո՛չ էլ հիմնախնդրի լուծման մասին մտածելու, բայց հետաքրքիրն այն է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախորդ ամսվա վերջին շատ վճռականորեն խոսեց Ղարաբաղյան հարցը լուծելու, պայմանավորվելու անհրաժեշտության մասին, ասում էր, թե սեղանին դրված փաստաթղթերը հակամարտության փուլային կարգավորում են ենթադրում: Այսինքն՝ ըստ էության, «Լավրովի պլանի» մասին էր խոսում: Ինչո՞ւ նա որոշեց բացահայտել այս ծրագիրը ներկայիս բարդ ժամանակահատվածում: Ինչո՞վ է բացատրվում դիվանագիտական ակտիվացումը Արցախի շուրջ:

– Երևի ուզել է մի բան ասել և ասել է: Չեմ կարծում, թե արժե դրան մեծ կարևորություն տալ: Ավելի կարևոր է այն, որ Պուտինը հիմա ժամանակ չունի դրա մասին մտածելու, առավել ևս որ վարչապետն էլ վարակվել է: Իսկ Լավրովը ավելի լայն ինքնավարություն է ստացել: Այո՛, հետաքրքիր հայտարարություն է, բայց դա չի նշանակում, թե Մոսկվայի քաղաքականությունը արմատապես փոխվում է: Կրեմլը հիմա ժամանակ չունի դրանով զբաղվելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում