Wednesday, 24 04 2024
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում

Ադրբեջանը ուժգնացնում է շանտաժը. Երևանը չպետք է տեղի տա Մոսկվային

Ադրբեջանն ակնհայտորեն ուժգնացրել է ռազմական հռետորաբանությունն ու պատերազմի մասին խոսակցությունը, իսկ պաշտպանության նախարար Հասանովն ու Ալիևի ռազմական հարցերի օգնական Մեհրիբան Ալիևան այցելել են առաջնագծի հերթական դիրքը: Ադրբեջանի հռետորաբանության ուժգնացումը ռազմական շանտաժի դիվանագիտության արդեն բավականաչափ հայտնի մեթոդն է, որ Բաքուն կիրառել է պարբերաբար: Այդ մեթոդին հղում անելը նշանակում է, որ Ադրբեջանը չունի բանակցային որևէ հաջողության հղում անելու հնարավորություն:

Ռազմական շանտաժի պատճառը դա է: Սակայն, մեծ հավանականությամբ, հնարավոր է ասել, որ շանտաժը միայն Հայաստանի հասցեին չէ, կամ, ավելի շուտ, ուղղված է Ռուսաստանին: Հատկանշական է, որ այն աշխուժացել է Լավրովի հայտնի հայտարարությունից հետո: Ադրբեջանցիները արձանագրեցին, որ Ռուսաստանը կամ չի ուզում, կամ ի վիճակի չէ Հայաստանին պարտադրել բանակցային որևէ զիջում: Ավելի շուտ՝ թերևս չի ուզում, որովհետև ի վիճակի չէ: Ի վիճակի չէր Ապրիլյան քառօրյայից հետո, և առավել ևս թավշյա հեղափոխությունից հետո: Միաժամանակ, Ռուսաստանն ի վիճակի չէ նաև օգնել Ադրբեջանին պատերազմի հարցում, ինչպես 2016-ին: Եվ դարձյալ դրա պատճառը թե՛ 2016-ին հայկական ուժերի դիմադրությունն էր՝ առանց Ռուսաստանից օգնություն խնդրելու, և թե՛ թավշյա հեղափոխությամբ Հայաստանում ձևավորված նոր իրավիճակն ու լեգիտիմ կառավարության առկայությունը:

Եթե հայերը դիմադրեցին 2016 թվականին՝ ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում, մի կողմ թողնելով քաղաքական հակասություններն ու հայացքները, ապա կարելի է պատկերացնել, թե դիմադրությունն ինչպիսին կլինի այժմ: Այդ ժամանակ ոչ թե Հայաստանն օգնություն կխնդրի Ռուսաստանից, այլ հակառակը՝ թերևս Ռուսաստանը կունենա օգնության կարիք: Որովհետև պատերազմը, անշուշտ, ստանալու է լայնածավալ ընթացք և բնույթ, ինչը Ռուսաստանին դնելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց բարդ երկընտրանքի առաջ: Միևնույն ժամանակ, պատերազմը արագացնելու է Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ՆԱՏՕ ռազմական ներկայությունը Վրաստանում: Մոսկվան ստանալու է շատ խնդիրներ, և Բաքվում դա լավ են հասկանում, դիմելով շանտաժի և գործնականում պահանջելով Երևանից կորզել զիջումներ: Իսկ դա անհնար է, թեև փորձերը նկատելի են: Դա էլ ներկայումս Երևան-Մոսկվա բավականին զգալի, նկատելի լարվածության պատճառ է: Նախօրեին Երևան է զանգահարել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Ռուսաստանն ըստ ամենայնի ցանկանում է, որպեսզի Երևանը մեղմի վարքագիծն ու այդպիսով թույլ տա Մոսկվային ավելի դյուրին հաղորդակցվել Բաքվի հետ: Դա կլինի թե՛ ռազմավարական, թե՛ մարտավարական սխալ, և Հայաստանը, բարեբախտաբար, առայժմ թույլ է տալիս մտածել, որ առայժմ չկա դրա ռիսկը: Հաշվի առնելով Կովկասի հարցում Ռուսաստանի չփոխված կայսերական ռազմավարությունը, չարժե խաբվել մարտավարական փոփոխությանը: Այդ անփոփոխ ռազմավարությունը հաշվի առնելով, ու նաև հաշվի առնելով ոչ վաղ անցյալի փորձը, հայ-ռուսական հարաբերության խնդիրները ավելի հուսադրող են անվտանգային հարցի և պատերազմի զսպման համատեքստում, քան հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում