Երեկ Թուրքիայի տարածքում տեղի է ունեցել խոշոր ավտոճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 5 ադրբեջանցի ուխտավոր, ևս 29-Á վիրավորվել են: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, պատահարը տեղի է ունեցել Սիվաս նահանգի Սարիղիշլա գավառում: Ավտոբուսի վարորդն անսպասելիորեն կորցրել է վերահսկողությունը մեքենայի նկատմամբ, և մեքենան շուռ է եկել: Վիրավորներից յոթը գտնվում են ծանր վիճակում: