Դերասան Առնոլդ Շվարցենեգերը խոհանոցի սեղանի վրա շպագատ է ցուցադրել և զվարճացրել է համացանցի օգտատերերին։ Նա Instagram-ի իր էջում զավեշտալի տեսանյութ է հրապարակել:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է դերասանը, սիգարը բերանում պահելով, շպագատ իջնում և վարժություններ է ցույց տալիս մարմնի ճկունությունը բարելավելու համար: Ավարտելով դրանք՝ նա հեռանում է, մինչդեռ ոտքերը շարունակում են մնալ սեղանի վրա:
COVID-19-ի տարածման պատճառով Շվարցենեգերը խնդրում է իր բաժանորդներին տանը մնալ և մշտապես պատմում է, թե ինչպես է անցնում իր մեկուսացումը։ Մարտին, օրինակ, նա մի տեսանյութով էր կիսվել, որտեղ մի ամանից ուտում էր ավանակ Լուլուի և պոնի Վիսկիի հետ։
Կենդանիներին հետաքրքրել էր Կալիֆորնիայի նախկին նահանգապետի ափսեի մեջ գտվող աղցանը։ Ավելի ուշ նա նաև ցույց էր տվել, թե ինչպես է Լուլուի հետ շախմատ խաղում։