Թուրքիայի ամենամեծ փակ շուկան՝ Ստամբուլի Գրանդ-բազարը կվերսկսի աշխատանքը հունիսի 1-ից։ Այս մասին մայիսի 8-ին հաղորդել են թուրքական ԶԼՄ-ները՝ հղում անելով շուկայի տնօրեն Ֆատիհ Քուրթուլմուշին։
Նրա խոսքերով, շուկայի այցելուները պետք է պահպանեն սոցիալական հեռավորության կանոնները։
Շուկայի տարածքում, որը փակ է մարտի 23-ից, ավելի քան 3 հազար խանութ է գտնվում և 61 փակ փողոց։ Վիճակագրության համաձայն, շուկան ամեն օր 250-ից 400 հազար այցելու է ունենում։
Վերջին 24 ժամվա ընթացքում թուրքիայում կորոնավիրուսով վարակվելու արդյունքում 48 մահվան դեպք է գրանցվել։ Այսպիսով, զոհերի ընդհանուր թիվը երկրում հասել է 3689-ի։
Երկրում կորոնավիրուսով վարակվածության 1848 նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայում ավելի քան 135 հազար է։ Համավարակի ընթացքում կորոնավիրուսից ապաքինվել է 86396 մարդ։