Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քոչարյանի դավաճանական քայլը շտկելու ժամանակն է. պետք է հայտարարվի՝ չենք ճանաչում որևէ բանակցություն առանց Արցախի ղեկավարության մասնակցության

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան նախաձեռնություն92» իրավապաշտպան կազմակերպության Արցախի համակարգող Կարեն Օհանջանյանը։

– Պարոն Օհանջանյան, Դուք գրառում եք կատարել, որտեղ նշում եք՝ եկել է պահը հայտարարելու, որ առանց Արցախի մասնակցության չենք ճանաչում որևէ բանակցություն ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո։ Ինչո՞ւ եք կարծում, որ հենց հիմա է հասունացել այդ պահը, ի՞նչ հեռանկարներ դա կունենա։

1992 թվականից սկսած ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության բանակցությունները կատարվում են միջազգային միջկառավարական կազմակերպությունների և մի քանի առանցքային երկրների հովանու ներքո։ Արցախի ընտրված իշխանությունների  մասնակցությունը մշտապես Ադրբեջանի դիմադրությանն էր արժանանում, իսկ միջնորդները չէին ցանկանում, որ բարդություններ լինեն մի երկրի հետ, որի կոմունիկացիոն հնարավորություններն ու հանքային ռեսուրսները իրենց համար շատ ավելի մեծ նշանակություն ունեին, քան Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը  բանակցությունների սեղանին։

Ստացվեց այնպես, որ Հայաստանում Արցախի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուց ի վեր Ղարաբաղի ընտրված իշխանությունների մասնակցությունը բանակցությունների պրոցեսին  աստիճանաբար մի կողմ մղվեց։ Դա Հայաստանի դիվանագիտության ամենամեծ բացթողումներից է, և ես այն  համարում եմ դավաճանություն Հայաստանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ։

Արցախի իշխանություններին ժամանակ առ ժամանակ  տալիս էին չափավոր ինֆորմացիա հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ։ Այն բանակցությունների, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի ճակատագրին։ Հաշվի չէր առնվում այն հանգամանքը, որ ցանկացած որոշում, որը կընդունվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ միջազգային միջկառավարական կազմակերպությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների ճնշման ներքո, պետք է հավանության արժանանար Արցախի ժողովրդի կողմից՝ համազգային հանրաքվեի միջոցով։

Հայաստանի իշխանությունները կարծում էին, որ արցախցիների փոխարեն կարող են նրանց ճակատագիրը որոշել, և դա ամրապնդվում էր նրանով, որ Հայաստանի ղեկավարները ծնունդով Արցախից էին։ Կարծես թե հարմար տրամաբանություն է՝ առ այն, թե մենք չենք կարող Արցախի շահերն ուրանալ։ Բայց արդյունքում Արցախը դուրս շպրտվեց ոչ միայն բանակցությունների գործընթացից, այլ նաև բոլոր միջազգային կառույցներից։ Դա պարզապես կործանարար քաղաքականություն էր, որ բերեց Արցախի մեկուսացման, հռչակված արժեքների զրոյացման։

Եվ միայն Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որդեգրեց այլ քաղաքական կուրս՝ Արցախի իշխանությունների ուղիղ մասնակցությունը բանակցությունների  սեղանին իր երկրի ճակատագիրը որոշելու համար, առաջ եկավ բոլորովին նոր հնարավորություն։ Նկատի ունեմ հետևյալը. «Հակամարտության հիմնական կողմերը Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղն են, իսկ Հայաստանը մասնակցում է բանակցություններին որպես շահագրգիռ կողմ։ Ելնելով այն հանգամանքից, որ  ցանկացած համաձայնեցված փաստաթղթի վերջնական որոշում պետք է ստանա Արցախի ժողովրդի հավանությունը, ես կարծում եմ, որ եկել է այն պահը, որ մենք պետք է աննախադեպ որոշում  ընդունենք ու հայտարարենք, որ Արցախի Հանրապետությունը չի ճանաչում Մինսկի խմբի ու այլ միջկառավարական ինստիտուտների հովանու ներքո ընթացող բանակցություններ առանց Արցախի Հանրապետության ընտրված իշխանությունների մասնակցության։ Նաև՝ չի դիտարկելու որևէ փաստաթուղթ, որն առաջարկվելու է նրանց կողմից որպես հակամարտության կարգավորման խաղաղ տարբերակ»։

Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը՝ միջազգային իրավունքի համաձայն, և բացառում է ցանկացած համաձայնություն, որը  կհակասի միջազգային իրավունքին և հիմնարար նորմերի խախտում կլինի։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակահատվածում էլ ավելի ակնհայտ դարձավ, որ չի կարելի անտեսել մի ամբողջ շրջան, և մարդկության ապագան կարող է կախված լինել նաև փոքր երկրից, որը երբևիցե նախկինում գլոբալ պրոցեսներին մասնակցություն չի ունեցել։ Եվ այդ պատճառով հիմա՝ Հայաստանի կողմից այս մոտեցման տրամաբանության ժամանակ, ինչպես նաև գլոբալ մարտահրավերների պայմաններում, հասունացել է նման  որոշման մասին հայտարարելու պահը։ Արցախցիները պետք է համաշխարհային գործընթացների մասնակիցը լինեն, այնպիսի գործընթացների, որոնք ուղղված կլինեն ֆիզիկական անվտանգության բարձրացմանը։ Եվ ակնհայտ է, որ մարդկությունն ընդառաջ կգնա յուրաքանչյուր մարդու՝ սեփական անվտանգության ձևավորման  ներդաշնակությանը։ Իսկ առանց արցախյան իշխանությունների միջազգային կառույցներում  մասնակցության, ինչպես նաև նրանց հովանու ներքո ընթացող բանակցությունների, ամբողջ միջազգային անվտանգության համակարգը խարխլված է։

– Այո՛, վարչապետն իշխանության գալուց ի վեր  հայտարարում է, որ չի կարող խոսել Արցախի անունից,  բայց իր հայտարարությունը չի ընդունվում ո՛չ Ադրբեջանի, ոչ էլ միջնորդ երկրների կողմից։ Այս կոնտեքստում ի՞նչ հեռանկարներ կունենա նման նախաձեռնությունը։

– Մեզ համար շատ կարևոր է ՀՀ նոր իշխանությունների կոնցեպցիան, Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը։ Կարևոր չէ, թե դրան ինչպես են վերաբերվում Ադրբեջանն ու միջազգային կառույցները, որոնք ներգրավված են բանակցային գործընթացում։

Դա միակ ճիշտ դիրքորոշումն է։ Նման դիրքորոշում ունենալու պայմաններում Հայաստանն իր վրայից հանում է «ագրեսոր»-ի բեռն  ու հարցը տեղափոխում է Արցախի ժողովրդի՝ ինքնորոշման իրավունքի դաշտ։ Եթե մենք հայտարարում ենք, որ չենք ընդունի միջնորդների կողմից առաջարկվող որևէ որոշում, ապա դա ինքնըստինքյան ենթադրում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վարվող բանակցություններն անիմաստ են, և համապատասխան կերպով այն բոլոր կառույցները, որոնք ներգրավված են այդ պրոցեսում, պետք է իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրեն։ Իսկ ելքը մեկն է՝ Արցախի ներգրավումը բանակցային գործընթացում։ Իսկ եթե այդ դեպքում Ադրբեջանը հրաժարվի մեզ հետ բանակցություններ վարել, ապա դա իր խնդիրն է. մենք արդեն ինքնորոշվել ենք, ու մեզ  միանգամայն ձեռնտու է մեր ներկայիս ստատուս-քվոն։

– Արդյոք այս հարցը Հայաստանի ու Արցախի իշխանությունների միջև տարաձայնությունների առիթ չի՞ հանդիսանա։

– Ես հավատում եմ Հայաստանի ու Արցախի ղեկավարների առողջ բանականությանը։ Ղեկավարները պետք է պատրաստ լինեն ընդունել արտակարգ լուծումներ։ Այսօր հենց նման որոշումների ժամանակն է, և իմ առաջարկությունը հենց այդ ենթատեքստն  է իր մեջ պարունակում։

– Կարո՞ղ ենք արձանագրել նաև, որ Արցախի ընտրություններից հետո Երևանը Ստեփանակերտի վրա չունի այն ազդեցությունը, ինչը ժամանակին ուներ Քոչարյանը, որը և նրան հիմք էր տալիս խոսելու Արցախի անունից։

– Ձեր առաջին հարցի մեջ ես  դրա պատասխանն ըստ էության տվեցի, բայց ավելացնեմ հետևյալը. Ապրիլյան պատերազմից հետո «փոքր եղբոր» վրա ճնշում գործադրելու տրամաբանությունն այլևս չկա։ Միասնական ժողովրդի երկու հատվածների հարաբերություններն ավելի  ներդաշնակ  և հարգալից են, քան  նախկինում երբևէ եղել են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում