Ամերիկացի գործարար, SpaceX-ի և Tesla Motors-ի հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը պատրաստվում է առաջիկա ամիսներին չիպ տեղադրել մարդու ուղեղում: Միլիարդատերն այդ մասին հայտարարել է Ջո Ռոգանի YouTube-ալիքի պոդկաստի ժամանակ, գրում է Business Insider-ը:
Մասկը վստահ է, որ իր ընկերության մասնագետներն առաջիկայում կավարտեն իմպլանտի ստեղծման աշխատանքները, որը նախատեսված է ուղեղի վնասվածքի պատճառով տեսողությունը, լսողությունը կամ շարժունակությունը կորցրած մարդկանց համար:
«Սկզբունքորեն, չիպը կարող է շտկել այն ամենը, ինչն այն չէ ուղեղի հետ … Մենք հնարավորություն ունենք ներդրում ունենալ նրանց (հաշմանդամություն ունեցող անձանց) առողջ դարձնելու՝ վերականգնելով կորցրած որոշ գործառույթները»,- շեշտել է Մասկը:
Նա հավելել է, որ չիպը նախատեսվում է տեղադրել գանգի ոսկորների տակ: Ուղեղի հետ կապը կապահովվի էլեկտրոդների միջոցով: