Tuesday, 23 04 2024
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ

Թուղթը շրջվեց Ալիևի դեմ. Թեհրանի քայլերն արցախ-իրանյան սահմանին

Ադրբեջանական պրոպագանդան արդեն տևական ժամանակ գտնվում է արցախ-իրանյան տվայտանքների մեջ: Մի քանի շաբաթ առաջ ադրբեջանցիներին նյարդայնացրել էր համացանցում տարածված տեսանյութը, որտեղ իրանյան համարով բեռնատարները ապրանք էին տեղափոխում Արցախ: Պաշտոնական Իրանը դեսպանի, և անգամ նախագահ Հասան Ռոհանիի մակարդակով հայտարարել էր, թե Իրանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը:

Այժմ էլ ադրբեջանական պրոպագանդան ձեռնամուխ է եղել արցախ-իրանյան սահմանին կամուրջներ կառուցելու հանգամանքի շուրջ աղմուկ բարձրացնելուն: Ըստ Բաքվի պրոպագանդայի, որն ուղեկցվում է արբանյակային լուսանկարներով, Իրանը Արաքսի վրա կառուցում է կամուրջ և ամբարտակ ջրամբարի համար: Բանն այն է, որ հարևանությամբ Արցախն է, ազատագրված տարածքները: Ադրբեջանցիները աղմկում են այդ կապակցությամբ, միաժամանակ հիշեցնելով, իհարկե, որ Իրանի հետ ունեն, օրինակ, Խուդափերինի հէկ համատեղ ընդլայնման ծրագիր:

Բանն այն է, սակայն, որ այդ հէկն ազատագրված տարածքներում է: Այսինքն՝ Ադրբեջանն ունի Իրանի հետ պայմանագիր, որն, ի դեպ, թարմացրին Ապրիլյան պատերազմից երկու ամիս առաջ՝ փետրվարին Իլհամ Ալիևի Իրան կատարած այցի ընթացքում, բայց չունի հասանելիություն պայմանագրի օբյեկտին: Ավելին, Ապրիլյան քառօրյայում Ադրբեջանը ունեցել է այդ հէկին հասնելու և վերցնելու պլան, բայց այդ պլանը խափանել է հայկական բանակը: Այժմ Բաքուն աղմուկ է բարձրացնում, որ Իրանը Արաքսի վրայով կամուրջներ ու ամբարտակ է կառուցում: Հասկանալի է, որ Բաքուն, մեղմ ասած, աղմուկով է ընդունելու արցախ-իրանյան սահմանին որևէ կոմունիկացիայի կառուցում:

Միաժամանակ, Իրանն իհարկե ունի երկաթե ալիբին՝ թուղթը, որով էլ, թերևս, իրականացնում է պայմանագրի իր բաժինը: Իսկ Ադրբեջանի բաժնի անհասանելիությունը Թեհրանը համարում է թերևս Բաքվի խնդիրը: Այսինքն՝ պայմանագիրը, որ Ալիևն ըստ ամենայնի ծրագրում էր Ապրիլյան պատերազմի միջոցով շրջել հայերի դեմ, ներկայումս, ըստ էության, շրջված է հենց Բաքվի դեմ: Եվ աղմուկը, որ Բաքուն բարձրացնում է, վկայում է թերևս այն, որ Ադրբեջանը, չնայած հոխորտալից հռետորաբանությանը, գործնական, իրական քաղաքականության ռեժիմում չի տեսնում այդ պայմանագրի, այսպես ասած, գործողության վայրին հասանելիության որևէ հեռանկար:

Միաժամանակ, իհարկե, հետաքրքիր է, թե այդ առումով ինչ հեռանկար է տեսնում Իրանը: Թեհրանը հավաստում է հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջության հանդեպ, ինչպես և իհարկե բոլորը: Ամբողջ հարցն այն է, թե ինչ կամ ո՞րն է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը: Այդ իմաստով, Բաքվում գուցե խորհեն ոչ թե Արցախի հաշվին որևէ բան «վերականգնելու», այլ որևէ բան չկորցնելու մասին, օրինակ՝ թալիշական ինքնահռչակ ինքնավարությունում, Իրանի հետ սահմանին: Բաքուն ըստ երևույթին չպետք է շատ ոգևորվի Իրանին դիտողություններ անելով, եթե, իհարկե, դա անում է կամովին, և ոչ թե, օրինակ, Մոսկվայի կամ Անկարայի հորդորով: Ի դեպ հատկանշական է, որ 2019-ի օգոստոսին Սոչիում սպասվող Իրան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ վեհաժողովի չեղարկումից հետո այդպես էլ որևէ անդրադարձ չի եղել այդ ֆորմատին: Բաքվին ըստ երևույթին նյարդայնացնում է նաև հենց դա, հատկապես հաշվի առնելով 2019 թվականի հոկտեմբերին Երևանում տեղի ունեցած հավաքը՝ բազմակողմ ու եռակողմ, երբ ԵՏՄ վեհաժողովի առիթով Երևանում հավաքվեցին ԵՏՄ նախագահներն ու Իրանի նախագահը, և Հայաստանում տեղի ունեցավ նաև Իրան-Ռուսաստան-Հայաստան դե ֆակտո վեհաժողով՝ իհարկե, երկկողմ ձևաչափերով: Միևնույն ժամանակ, օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ՝ Ռամադան սուրբ ամսի մեկնարկի առիթով: Հետաքրքիր է, արդյոք զրույցի ընթացքում շոշափվե՞լ է արցախ-իրանյան սահմանին առնչվող որևէ հարց, որը մտահոգել է Բաքվին: Եվ հնարավոր է, որ ոչ միայն Բաքվին, այլ նաև Մոսկվային: Առավել ևս, որ այստեղ կա նաև էներգետիկ անվտանգության և անկախության հնարավորություն՝ Ռուսաստանի հետ գազի գնի դժվար քննարկումների համատեքստում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում