Wednesday, 24 04 2024
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ

Այդ ծխատարը, որ րոպեին էլ դնեին, 15 րոպե հետո թունավորվելու էին. «Էյ-Ի-ՋԻ Սերվիսը» համաձայն չէ Քննչական կոմիտեի մեղադրանքի հետ

«Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ընկերությունը համաձայն չէ Քննչական կոմիտեի իրականացրած քննության հետ՝ Ալավերդի քաղաքում շմոլ գազի պատճառով ընտանիքի չորս անդամների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ընկերության աշխատակցին։ «Այդ մեղադրանքը դեռ պետք է հաստատվի դատարանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Արման Նալբանդյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին Քննչական կոմիտեն տեղեկացրեց, որ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքում շմոլ գազի պատճառով ընտանիքի չորս անդամների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ընտանիքի չորս անդամների մահվան պատճառը: Նախաքննության ընթացքում նշանակված դատաճարտարագիտատեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահվան պատճառ է հանդիսացել բնակարանում տեղադրված գազի ջեռուցման վառարանի սխալ տեղադրման և անվտանգության սահմանված նորմերի խախտումների արդյունքում բնակարան արտանետված շմոլ գազից թունավորումը: Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊ ընկերության Լոռու ԳՀՏՍ ծառայության Ալավերդու տեղամասի փականագործը, պատասխանատու լինելով հիշյալ ընկերության պաշտոնական հրահանգով սահմանված իր աշխատանքային պարտականությունների և դրանց ոչ պատշաճ կատարման համար, իր կողմից սպասարկվող Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2/2-րդ շենքի 38-րդ հասցեում իրականացրել է գազասպառման համակարգերի ոչ պատշաճ և սպառողների կյանքի ու առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ներտնային տեխնիկական սպասարկման ծառայություն:

Այդ ընթացքում խախտելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության Լոռու ԳԳՄ-ի և բաժանորդի միջև վերակնքված «Բնական գազի մատակարարման» պայմանագրի պահանջները, ամբողջ ծավալով սպասարկում չիրականացնելու պատճառով չի հայտնաբերել գազի ջեռուցման վառարանի անվտանգ շահագործման համար շինարարական նորմերի պահանջներով նախատեսված առկա խախտումները տվյալ բնակարանում, չի կազմել համապատասխան ակտ ու չի արգելել հիշյալ խախտումով գազասպառման սարքավորման շահագործումը:

Արդյունքում՝ 2019 թվականի դեկտեմբերի 23-24-ն ընկած ժամանակահատվածում, գազասպառման սարքավորման շահագործման ժամանակ վառարանի ծխահեռացման անցուղու բացակայության, ծխագազերի քարշի արհեստական սահմանափակման պայմաններում այրման արգասիքները դուրս չեն մղվել մթնոլորտ, ամբողջությամբ լցվել են հյուրասենյակ, որի արդյունքում առաջացել է մարդու առողջության համար վտանգավոր քանակի ածխածնի մոնօքսիդի՝ շմոլ գազի թույլատրելի սահմանաքանակը գերազանցող կոնցենտրացիայի կուտակում հյուրասենյակում և հարակից տարածքներում, որի հետևանքով տեղի է ունեցել ընտանիքի չորս անդամների թունավորում, ինչն անզգուշությամբ առաջացրել է վերջիններիս մահը: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տեղամասի փականագործին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

«Մեղադրանք առաջադրելը դեռ չի նշանակում, որ մեր աշխատակցի մեղավորությունը եղել է։ Ինչպես հիշում ենք, սպասարկումը տեղի էր ունեցել 2019 թվականի 7-րդ ամսին, երբ դեռ այդ բնակարանում ջեռուցման վառարան տեղադրված չէր եղել։ Աշխատակցի կողմից համապատասխան արձանագրություն էր կազմվել, և խցափակվել էր այդ կետը, որպեսզի բնակիչները ինքնակամ գազասարք չտեղադրեն։ Դրանից հետո բաժանորդները վերանորոգում են կատարել, ինքնակամ պլոմբը պոկել են, վառարանը տեղադրել են, ծխատարը դուրս չեն հանել արտաքին պատից դուրս, որը բարձրանար վերև։ Նրանք պարզապես ծխատարը դեմ են տվել իրենց բնակարանի պատին ու պատի վրա ուղղակի երեք հատ դռելի փոքր անցքեր են կատարել։ Այդքանից հետո վառել են վառարանը, որից հետո եղել է շմոլ գազի արտահոսք դեպի բնակարան և թունավորում։ Հետևաբար՝ այդ մեղադրանքը, որ դատարանում առաջադրվել է, դա դեռ պետք է պարզվի ու ապացուցվի»,-ասաց «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ի տնօրենը։

Վերջինս նշեց, որ, բացի իրենց այդ աշխատակցի հետ զրուցելուց, որին մեղադրանք է առաջադրվել, նաև մահացած ընտանիքի բարեկամներից մեկն է ցուցմունք տվել և ասել, որ այդ բնակարանի վերանորոգումը նոր էր կատարվել, և պարզ երևում է, որ ծխատարը նոր է տեղադրված եղել։

«Այդ ծխատարը, որ րոպեին էլ դնեին, 15 րոպե հետո թունավորվելու էին, և մահացու ելք էր լինելու։ Հնարավոր չէր, որ 10 օր օգտագործեին այդ վառարանը, իսկ 11-րդ օրը դնեին։ Դեպքը եղել է տեղադրման, կամ հաջորդ օրը»,- ասաց տնօրենը՝ հավելելով, որ յուրաքանչյուր դեպքից, թունավորումից հետո ընկերությունում քննարկում է գնում, մեղավորություն է որոշվում, թե ով է եղել դրա մեղավորը, վերահսկողությունն է ուժեղացվում նման դեպքերի կրկնությունը բացառելու համար։

Նշենք, որ այդ ողբերգությունից հետո հարցը հասավ ընդհուպ Ազգային ժողով, հնչեցին ելույթներ, հարցեր բարձրացվեցին «Էյ-Ի-ՋԻ Սերվիս» ՍՊԸ-ի արդյունավետության հետ կապված, և պնդումներ եղան, որ այդ ծառայությունը պետք է պատվիրակվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Հիշեցնենք, որ նախկինում գազասպասարկում իրականացնում էր «Հայռուսգազարդը», որը հետագայում այդ ծառայության իրականացումը պատվիրեց «Էյ-Ի-Ջի Սերվիս»-ին:

Արման Նալբանդյանը այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ այդ քննարկումների հանգուցալուծումից տեղյակ չէ։ Իրենց հետ որևէ քննարկում այդ թեմայով չի եղել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում