Ուրբաթ՝ մայիսի 8-ին, Ուկրաինայի Բորիսպոլի օդանավակայան բժշկական օգնություն է ժամանել, որը Թուրքիան ուղարկել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում՝ գրում է «Եվրոպական պրավդան»՝ հղում անելով Ուկրաինայում Թուրքիայի դեսպանատանը:
Մոտ 1 տոննա կշռող օգնությունն ուղղվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով:
Օդանավում առկա են ախտահանիչներ և դեմքի և աչքերի 150,000 պաշտպանիչ դիմակներ և 500 պաշտպանիչ կոստյումներ:
Ուկրաինացի պաշտոնյաները շնորհակալություն են հայտնել Թուրքիային օգնության համար՝ շեշտելով երկու երկրների բարեկամական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը:
Туреччина надала гуманітарну допомогу Україні: 150 000 масок, захисні окуляри, щитки, дезінфектори…
Разом з Послом Туреччини в Україні паном Yağmur Güldere, представниками МОЗ та Посольства Туреччини зустрічали вантаж в аеропорту.
Çok Teşekkür Ederiz!@MFA_Ukraine @MFATurkey pic.twitter.com/sMQaKpH6ri— Vasyl Bodnar (@VasylBodnar) May 8, 2020