Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի մտավորական՝ հրատարակիչ, լրագրող և մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Զարաքոլուի նկատմամբ Թուրքիայում հետաքննություն է սկսվել։
Հետաքննության համար հիմք է ծառայել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նախագահական նստավայրի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։
Նրան մեղադրանք է ներկայացվել սահմանադրական կարգը տապալելու և պետական հեղաշրջման կոչով հանդես գալու հոդվածի շրջանակներում։
Զարաքոլուն վերջերս հրապարակած իր հոդվածում նշել էր, որ Էրդողանը և նրա մերձավոր շրջապատը չեն կարող խուսափել քրեական պատասխանատվությունից։