Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Մարտահրավեր Ռոբերտ Քոչարյանին

Այսօր վերսկսվեց Ռոբերտ Քոչարյանի գործի դատավարությունը, և նրա պաշտպանական խումբը ներկայացնելու է Հայաստանի ու Արցախի նախկին վարչապետների երաշխավորությունը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցում: Մինչ այդ, նախօրեին հայտնի դարձավ, որ նախկին այդ վարչապետներից մեկը՝ Կարեն Կարապետյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողով: Դրան զուգահեռ, Հատուկ քննչական ծառայությունը ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանին հայտնել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա նյութեր նախապատրաստելու մասին: Այդ տեղեկությունը հայտնելու համար Արթուր Վանեցյանին հրավիրել էին ՀՔԾ: Ինչպես հայտնի է, Միքայել Մինասյանը հայտարարեց, որ Արթուր Վանեցյանը դեռևս պաշտոնավարած շրջանում, որպես վարչապետ Փաշինյանի սուրհանդակ, Հռոմում հանդիպել է իրեն, առաջարկել է որոշակի փող վճարել որևէ հայաստանյան հիմնադրամի, Հայաստանում չզբաղվել քաղաքականությամբ, առժամանակ չգալ Հայաստան և այդ ամենի դիմաց ունենալ քրեական հետապնդումից ազատ լինելու երաշխիք:

Մինասյանը հայտարարել էր, թե մերժել է այդ առաջարկը: Ակնառու է, որ առաջարկը կարող է լուրջ խնդիր ունենալ օրենքի հետ, այդ թվում՝ ոչ միայն հեղինակի համար՝ եթե ենթադրենք, որ առաջարկն արել է Փաշինյանը, այլ նաև այդ առաջարկը Մինասյանին փոխանցողի, տվյալ դեպքում Արթուր Վանեցյանի համար, եթե նա արել է այդ գործողությունը:

Առայժմ թե՛ Վանեցյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չեն անդրադարձել Մինասյանի հայտարարությանը: Միաժամանակ, Արթուր Վանեցյանը, մի քանի ամիս առաջ մի քանի թերթի խմբագրի հետ հանդիպմանը ազդարարելով իր քաղաքական հավակնությունը, նշել էր նաև Միքայել Մինասյանի հետ հանդիպման մասին՝ ասելով, որ բովանդակությունից տեղյակ է երեք մարդ: Ստացվում է, որ տեղյակ են ինքը, Մինասյանն ու Փաշինյանը: Այդ դեպքում ո՞վ ունի որևէ ապացույց, թե որն է իրական բովանդակությունը: Կարող է ստացվել իրավիճակ, երբ կա երեք մարդ, և կա երեք տարբեր բովանդակություն: Ակնառու է, որ իրավապահների վիճակն այստեղ կլինի շատ բարդ: Մյուս կողմից, սակայն, կա խնդրի քաղաքական բաղադրիչը, որը զարգանալու է իրավականից անկախ: Իսկ այստեղ փաստացի ստացվում է դարձյալ խրթին մի վիճակ, որը վկայում է, որ տվյալ պարագայում էական է լինելու գործընթացը, որի համար Մինասյանի պատմությամբ պայմանավորված բովանդակությունն ավելի շուտ, թերևս, շեղող մանևր է կամ կեղև, իսկ գործընթացի կորիզը բոլորովին այլ բնույթի է և, այսպես ասած, տնկվում է ոչ արագ, եթե ոչ երկարաժամկետ, ապա առնվազն միջնաժամկետ ժամանակի մեջ ծիլ տալու ակնկալիքով:

Բանն այն է, որ նախկին դեսպանն այդպիսով հրահրում է մի գործընթաց, որը, եթե ոչ ստվերում է թողնում Ռոբերտ Քոչարյանի գործը, ապա առնվազն զգալիորեն խլացնում է այն: Բանն այն է, որ մինչ այժմ, կարծես թե, Ռոբերտ Քոչարյանինն էր նոր իշխանության հետ ամենամեծ կոնֆլիկտը: Այդ առումով, Մինասյանը փաստորեն մարտահրավեր է նետում ոչ այնքան Փաշինյանին՝ թեև, իհարկե, նաև նրան, սակայն գործնական ազդեցության իմաստով, ավելի շուտ Ռոբերտ Քոչարյանին, որովհետև ո՞ր իշխանության հետ կոնֆլիկտի մեծությամբ է ըստ էության որոշվելու նախկին իշխող համակարգի «հսկիչ փաթեթի» տնօրինությունը: Իսկ այդտեղ արդեն հարցերը ստանում են ավելի բազմազան և բազմավեկտոր բնույթ՝ կապված ոչ միայն նոր իշխանության, այլև միմյանց միջև հարցերի ու պատասխանների հետ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում