Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

Hürriyet-ի անդրադարձը՝ պոլսահայ նշանավոր ֆեմինիստ գրող Զաբել Եսայանին

Թուրքական «Hürriyet» թերթի կայքի սյունակագիր Բահար Չուհադարն անդրադարձել է պոլսահայ նշանավոր ֆեմինիստ գրող, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ Զաբել Եսայանի կենսագրության մոտիվներով Ստամբուլում բեմադրվող «Զաբել» ներկայացմանը։

Հեղինակը գրում է. «Բողազիչիի կատարողական արվեստների ընկերակցության կողմից 1-ին անգամ 2017-ին բեմադրված «Զապելը» մեզ հրավիրում է ճամփորդության հայ մտավորական, գրող, կանանց իրավունքների պաշտպան Զաբել Եսայանի կյանքի ուղիով»: Սյունակագիրն ավելացնում է, որ Զաբելն այն բազմաթիվ հայ մտավորականներից է, որոնց անունները չեն բարձրաձայնվում՝ չնայած ժամանակակից Թուրքիայի բոլոր ոլորտներում ունեցած նրանց անգնահատելի ավանդին։

Չուհադարը հիշեցրել է նաև, որ այսօր կարծես գաղտնի է պահվում թուրքական թատրոնի հիմքերը հայ թատերական գործիչների կողմից դրվելու պատմությունը։

Ներկայացմանը կրկին անդրադառնալով՝ նա նշում է, որ սցենարի հեղինակներ Այսել Յըլդըրըմը և Դույգու Դալյանօղլուն կարողացել են ցույց տալ, որ պայքարի օգին Զաբելի գիտակցության մեջ դրսևորվել է դեռ մանուկ հասակում։

«Ներկայացման մեջ մենք 1878թ. ռուս-թուրքական պատերազմի տարում Ստամբուլի Սկյութար թաղամասում ծնված Զաբելի կյանքի հյուրն ենք լինում՝ նրա ծնվելուց մինչև քայլ առ քայլ մտավորական ու իրավապաշտպան դառնալը»,- գրում է հեղինակն ու ավելացնում, որ ներկայացումը հանդիսատեսին է փոխանցում Զաբելի կյանքի դրվագները Ստամբուլից մինչև Փարիզ, մինչև Ադանա ու Երևան՝ նրա ստեղծագործություններով, գործունեությամբ, մտքերով ու ակտիվ քաղաքական դիրքորոշումներով։

«Սա կանացի ներկայացում է ոչ միայն նրանով, որ բեմ է տեղափոխվում մեր պատմության հզոր կին գործիչներից մեկի կյանքը, այլ նրանով, որ բոլոր դերասաններն ու ետնաբեմում աշխատած անձնակազմի մեծամասնությունը կանայք են»,- նշում է Չուհուդարը։

Զաբել Եսայանը ծնվել է 1878թ. Ստամբուլում: Սովորել է Սորբոնի համալսարանի գրականության և փիլիսոփայութայն ֆակուլտետում:

Եսայանը 1908թ. վերադարձել է Կ. Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ 1915-ին կարողացել է խույս տալ ձերբակալությունից և ապաստանել Թիֆլիսում:

1918թ. Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների, որբերի հավաքման ու տեղավորման գործը։

1933-ին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ 1936-ին գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երևույթը՝ չսպասված ժամին դռան թակոցը, ապա՝ ձերբակալությունը։ Բաքվի բանտից գրողի գրած նամակները խոսուն են՝ նույն տոկուն, խիզախ կեցվածքով։ Նրա կյանքի դրամատիկական ավարտը՝ ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են: 1937թ. ստալինյան բռնաճնշումների ընթացքում ձերբակալվեց և Սիբիր աքսորվելով` մահացավ 1942 կամ 1943թ., անհայտ պայմաններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում