Պարբերաբար դիմում ենք ՀՀ ՔԿ ծառայությանը՝ հասկանալու, թե ինչ է կատարվում ՀՀ ՔԿՀ-ներում․սկզբից առանձին հարցումով ստացել էինք պատասխան՝ մի քանի անձ թեստավորվել են, պատասխանը բացասական է, որևէ վարակվածության դեպք չկա, ինչպես՝ կալանավորների, դատապարտյալների, այնպես էլ՝ ՔԿ ծառայողների շրջանում, սակայն երկու շաբաթ անց հայտնի դարձավ, որ արդեն ՔԿ ծառայողների շրջանում կան կորոնավիրուսի վարակման դեպքեր։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանը։