Բաքվում BBC-ի թղթակից Մագերամ Զեյնալովը գրում է, որ Ադրբեջանում շարունակվում է իշխանության մաքրումը «հին գվարդիայից»: Դեռևս անցած տարվա աշնանը սկսված միջին մակարդակի պաշտոնյաների ձերբակալություններն ու պաշտոնանկությունները չեն դադարել նույնիսկ 2020-ի համաճարակի և խիստ կարանտինի պայմաններում:
Արշավն ավելի ու ավելի զանգվածային է դառնում. աշխատանքից հեռացված պաշտոնյաների և քաղաքացիական ծառայողների ցուցակներում շատ ազդեցիկ մարդիկ են հայտնվում, մասնավորապես, գլխավոր դատախազը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է արդեն 20 տարի: Ըստ վարկածներից մեկի, պաշտոնյաների շարքերում մաքրումը կապված է կորոնավիրուսի պատճառով մեծ կորուստների և նավթի գների անկման հետ: