Հայաստանի ծանրամարտի մեծահասակների և երիտասարդների հավաքականները սկսել են ուսումնամարզական հավաքը:
Աբովյան քաղաքի բազայում մեկնարկող հավաքին մասնակցում են ընդհանուր առմամբ 16 մարզիկներ, որոնցից 10-ը մեծահասակների ընտրանու կազմից, իսկ 6-ը` երիտասարդներից: Հավաքականը նախատեսված է մինչ ընթացիկ ամսվա ավարտը:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել և հետաձգվել են մի շարք մարզական միջոցառումներ` այդ թվում նաև ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը պետք է կայանար Մոսկվայում և Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: