Thursday, 18 04 2024
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն հետևում են Նիկոլ Փաշինյանին հեծանիվ վարելիս և սպասում են, որ նա ընկնի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ը (Ֆրանսիա, Փարիզ)։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի շրջանակներում մտահոգություններ են առաջացել, թե ինչ փաստաթղթի շուրջ են բանակցում ՀՀ իշխանությունները։ Երեկ վարչապետը խորհրդարանում հայտարարեց. «Ինչ որ պետք է, դա էլ բանակցում ենք: Մեզնից կարող է պատասխան պահանջել ՀՀ ժողովուրդը, ասում եմ՝ ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։ Ձեր կարծիքով՝ քննարկվո՞ւմ է արդյոք փուլային տարբերակը։ Ի՞նչ եք դուք հասկանում վերջին հայտարարություններից։

Արցախյան հակամարտության շուրջ բանակցությունների հարցը ավելի բարդ է դարձել, քան նախկինում, և այն, ինչ մենք զգում ենք, արտացոլում է այդ բարդությունը: Երեք գործոն բացատրում է այս նոր բարդությունը:

1) Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները

Մոսկվան ցանկանում է ցույց տալ Անկարային, որ ձեռնարկում է գործողություններ, բայց Մոսկվան գործում է իսկապես առանց գործելու: Քանի որ նրա շահերից չի բխում տարածաշրջանում Արցախյան հակամարտության վերսկսումը: Դա միայն էսկալացիա կբերի, ինչը ոչ մեկին ձեռնտու չէ՝ բացառությամբ գուցե հայերի: Սակայն հատկապես ոչ Բաքվին կամ Անկարային: Եվ քանի որ Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ տարածաշրջանում, նա պետք է հաշվի առնի Հայաստանի կայունությունը, ինչը չի եղել Սերժ Սարգսյանի օրոք:

2) Իրավիճակը Հայաստանում

Հին ռեժիմի արբանյակները հավաքվում են Նիկոլ Փաշինյանի ռեժիմն ապակայունացնելու համար: Սրանք հին ռեժիմի ուժերն են, որոնցից յուրաքանչյուրը յուրովի փորձում է հասկացնել, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ոչ մի բան չի վերահսկում և անտեղի ռիսկ է ներկայացնում Հայաստանի համար՝ «հակառակվելով» Ռուսաստանին (գազի սակագին, վճարում փուլերով և խաղաղության գործընթացի վաճառք Արցախում): Բայց իրականությունը բոլորովին այլ է: Հայաստանը հզորացրել է իր դիվանագիտությունը, և հայկական դիվանագիտությանը հաջողվել է միջամտել ընթացող գործընթացներին իրավիճակը ապաշրջափակելու համար: Կարծում եմ, որ Հայաստանն ավելի հարմարավետ դիրքում է, քան երեք տարի առաջ: Հայաստանը բանակցում է միայն սկզբունքների շուրջ: Դժվար է այս կետով քննադատել Հայաստանի ներկայիս դիվանագիտությունը: Այն մնում է սկզբունքների դիրքի վրա: Բայց հնարավոր է քննադատել Նիկոլ Փաշինյանի ռեժիմին բանակցություններում ավելի շատ թափանցիկության անհրաժեշտության առնչությամբ: Թափանցիկությունը Հայաստանի և հայերի դաշնակիցն է: Երևանը և Ստեփանակերտը պետք է հնարավորինս խաղան դիվանագիտության թափանցիկության հետ: Սա ցույց կտա, թե ով է ակտիվ Մինսկի խմբում, և ով է պասիվ:

3) Իրավիճակը Ադրբեջանում

Բաքվում սկսված կորոնավիրուսային ճգնաժամի (պաշտոնական թվերը հեռու են Ադրբեջանում համաճարակի իրական պատկերից), նավթի և գազի գների անկման և հասարակական-քաղաքական լարվածության ավելացման պայմաններում Ալիևի ռեժիմը անցնում է խուճապի գոտի: Նախկին արտգործնախարար Զուլֆուղարովը և պաշտպանության ներկայիս նախարար Զաքիր Հասանովը քննադատում են Մամեդյարովի դիվանագիտությունը՝ Ադրբեջանի մոտեցումները խստացնելու պահանջ դնելով: Մամեդյարովը խոչընդոտ է այդ կարծրացման համար:

Ամփոփելով՝ ասենք. Հայաստանը պետք է վճռական լինի իր ամուր դիրքում, որպեսզի բոլորին ցույց տա, որ հին ռեժիմի պասիվ, պարտվողական դիվանագիտությունն ավարտված է: Եվ այսուհետև մենք պետք է հարգենք հայերին, ինչը չի նշանակում, որ Հայաստանը պատերազմ է ուզում: Մի շփոթեք հարգված և ռազմատենչ լինելը: Թույլ տվեք, որ ես շեղվեմ. Հայաստանը լավ կանի խորհուրդ տա հրավիրել Հունաստանին և Կիպրոսին՝ միանալու Մինսկի խմբին՝ հակակշռելու համար Թուրքիային:

Ինչո՞ւ է Ռուսաստանն ակտիվացել այս հարցում։ Նկատի ունեմ, նախ, Լավրովի հայտարարությունները, ապա նաև երեկ հենց ՌԴ արտգործնախարարի ցանկությամբ զանգը ՀՀ արտգործնախարար Մնացականյանին։ Ի՞նչ գործընթացներ են հնարավոր։

Լավրովը ցանկանում է փրկել Մամեդյարովին և փրկել բանակցային գործընթացը՝ չօգնելով Հասանովին և թուլացնելով Հայաստանը, քանի որ Լավրովը խոսում է այդ գործընթացի փուլային տարբերակի մասին: Սա հնարավորություն է տալիս հին ռեժիմի (Հանրապետական կուսակցություն և Դաշնակցություն) ուժերին մխիթարվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իրենց կեցվածքում: Հանրապետականներն ու դաշնակցականները հետևում են, թե Նիկոլն ինչպես է հեծանիվ վարում: Եվ սպասում են, որ նա ընկնի իր հեծանիվից, որպեսզի վերստանան իրենց տեղը: Բայց Նիկոլ Փաշինյանը երեխա չէ և հեծանիվից չի ընկնում: Այսպիսով, հանրապետականներն ու դաշնակցականները վրդովված են… Սա չի նշանակում, որ Նիկոլը չի սխալվում, բայց դա արտացոլում է հին ռեժիմի ուժերի ռևանշիզմը:

Դուք արդյոք կարծո՞ւմ եք, որ Ադրբեջանի մաքսիմալիստական պահանջների ու ռազմական հռետորաբանության ֆոնին հնարավոր է լուծման հասնել։ Վարչապետը երեկ հայտարարեց նաև, որ Ադրբեջանի նախագահի հետ շփումներից հասկացել է, թե Ալիևը տրամադրված է հարցի կարգավորմանը։ Ի՞նչ կարգավորում է հնարավոր։

Ես երեք դիտողություն կանեմ:

1) Հասանովը ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից ռազմական գործողությունը վերսկսելու համար, այս անգամ՝ Թուրքիայի աջակցությամբ, քանի որ Մոսկվան պատերազմ չի ցանկանում երկու պատճառով: Ռուսաստանը տարածաշրջանում Թուրքիային բավարարելու ոչ մի պատճառ չունի, և Ռուսաստանը գիտի, որ Երևանում ռեժիմն ավելի հավակնոտ է, քան Սերժ Սարգսյանի ռեժիմը: Եթե հայերը հարձակվեն, ապա Հայաստանի պատասխանը կլինի շատ ուժգին, իսկ դա կարող է նշանակել էսկալացիա, ինչը Ռուսաստանը չի ցանկանում:

2) Միացյալ Նահանգները հիանալի հասկացել է ստվերային խաղը, որը ընթանում է Լավրովի և Մամեդյարովի շուրջ: Նրանք նոր են հանդես եկել Լավրովի հայտարարությունների դեմ: Մտնելով հայտարարագրերի խաղի մեջ՝ Վաշինգտոնը հակակշռում է Մոսկվային: Որովհետև ամերիկացիները պատերազմ չեն ուզում և անուղղակիորեն աջակցում են Երևանին, որն իր դիրքում սփոփված է ամերիկացիների այս միջամտությամբ: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը ամերիկամետ է կամ հակառուսական: Սա բացառապես հայանպաստ դիվանագիտությանը բնորոշ խճանկար է: Ռուսաստանցիներին պետք է ասել, որ դադարեցնեն թմրանյութ մատուցել հին ռեժիմի ուժերին: Ամերիկացիներին պետք է ասել, որ հայերը տեղյակ են, որ նրանք չեն գործում Հայաստանի օգտին (Երևանը դեռ սպասում է ամերիկյան ռազմական համարժեք օգնությանը, քան այն, ինչ Վաշինգտոնը տալիս է Բաքվին)։

3) Նիկոլ Փաշինյանն ամեն շահագրգռություն ունի՝ ասելու, որ Ալիևը կողմ է խաղաղությանը, քանի որ դա բարդացնում է իրավիճակը Բաքվում Մամեդյարովի և Հասանովի միջև: Այսպիսով, Ալիևն այլևս մրցավարը չէ, բայց կլինի չափավորների թվում, ինչը մարտավարական քայլ է Նիկոլ Փաշինյանի կողմից: Ես հիշեցնում եմ, որ Սերժ Սարգսյանը ցինիզմով ավելի առաջ էր գնացել՝ ցանկանալով, որ 2013-ին Ալիևը հաղթեր նախագահական ընտրություններում, և համաձայնելով Կազանի փաստաթղթին, որը ոչ այլ ինչ էր, քան արցախյան հիմնահարցի փուլային կարգավորում:

Մի խոսքով, հանրապետականների փաստարկները հիմնված չեն որևէ բանի վրա: Քննադատելուց առաջ դեռ թող մաքրվեն…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում