Վրաստանը խորհրդակցությունների համար Կիևից հետ է կանչել իր դեսպանին՝ երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում նշանակվելուց հետո։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով երկրի ԱԳՆ ղեկավար Դավիդ Զալքալիանիի հայտարարությանը։
Նրա խոսքերով, Թբիլիսին որոշել է հետ կանչել իր դեսպանին այն պատճառով, որ Սաակաշվիլին Վրաստանում դատապարտված է և հետախուզման մեջ է գտնվում։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Սաակաշվիլուն նշանակել է Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում մայիսի 7-ին։