Disney ընկերությունը մասամբ կվերականգնի իր աշխատանքները ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Disney World Resort զվարճանքների պարկի տարածքում, հաղորդում է Bloomberg գործակալությունը։
Մայիսի 20-ից աշխատանքի կվերադառնան պարկում տեղակայված Disney Springs առևտրի կենտրոնի որոշ խանութներ և ռեստորաններ։
Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ հենց պարկը փակ կմնա մինչև՝ ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մտցված սահմանափակումները հանելու «երկրորդ փուլը»։