Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Սերժ Սարգսյանը «գորգ» է հրավիրում Կարեն Կարապետյանին

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը փակ նիստին մասնակցելու համար հրավեր է ուղարկել Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, որն իր պաշտոնավարման ընթացքում հայտարարություններից մեկում խոսել էր այն մասին, որ տանկերը շատ դեպքերում չեն շարժվել վառելիք չլինելու պատճառով: Կարեն Կարապետյանն ըստ ամենայնի կրկնել էր այդ ժամանակ մամուլով տարածված կամ խոսակցություններում շրջանառվող թեման, բայց ամբողջ հարցն այն է, որ նրա հայտարարությունն այդ թեման փաստորեն «պաշտոնականացրել» էր: Ըստ այդմ, նախկին վարչապետը հանձնաժողովի հետ հանդիպմանը պետք է կամ հայտարարի, որ կրկնել է ընդամենը խոսակցությունները, կամ պարզաբանի, թե ինչ իրական հիմք կար այդպիսի հայտարարություն անելու համար: Դեռ պարզ չէ, Կարեն Կարապետյանը կընդունի՞ հրավերն ու կպատասխանի հարցերին, թե՞ ոչ: Կարապետյանը վարչապետ նշանակվեց Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2016-ի սեպտեմբերին: Մինչ այդ, իհարկե, տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը, և բարդ է ասել, եթե չլիներ այդ իրադարձությունը, արդյոք Սերժ Սարգսյանը միայն Քառօրյայի հետքով կգնա՞ր կառավարություն փոխելու, թե՞ ոչ:

Բոլոր դեպքերում, Կարեն Կարապետյանի նշանակումը բերեց ներիշխանական լուրջ կոնֆլիկտի՝ Սերժ Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի միջև: Այդ առումով է նաև, որ հետաքրքիր է՝ կոնֆլիկտը, մեծ հաշվով, ավելի շատ ծագել էր Քառօրյայի՞ց, որից սկսած նկատելի էր Սարգսյան-Աբրահամյան հարաբերության որոշակի սառեցում, թե՞ կառավարության փոփոխությունից, երբ Հովիկ Աբրահամյանի համար պարզ դարձավ, որ փակվում է իշխանության առաջին դեմքի կարգավիճակ ժառանգելու հեռանկարը: Այդ հեռանկարը անցավ Կարեն Կարապետյանին, որը, մեծ հաշվով, սակայն, լինելու էր հայկական խոշոր կապիտալի ներկայացուցիչ-վարչապետը, և առավելապես ռուսաստանյան հայկական կապիտալի թիկունքով: Տևական ժամանակ Հայաստանում ինտրիգն այդ հարցում էր՝ Սերժ Սարգսյանը կգնա՞ վարչապետի պաշտոնի, թե՞ այդուհանդերձ կթողնի այն Կարեն Կարապետյանին: Ահա այդ առումով նաև կար Կարապետյան-Սերժ Սարգսյան որոշակի խուլ, բայց նկատելի դիմակայություն, և տանկերի ու դիզվառելիքի մասին հայտարարությունը կարող էր դիտարկվել այդ համատեքստում:

Ի վերջո, ինտրիգը հանգուցալուծվեց 2018 թվականի հայտնի իրադարձությունների ընթացքով, որտեղ, սակայն, Կարեն Կարապետյանը փորձեց առանցքային դեր ստանձնել և իշխանության ղեկը վերցնել Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Ապրիլի 25-ին Կարապետյանը փորձեց խաղալ իշխանության և գործընթացի առաջին ջութակի դեր: Սակայն հատկանշական է, որ դրան հանրային բացահայտ ընդդիմությունից զատ, ընդդիմացավ նաև Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ՀՀԿ խմբակցությանը Ծաղկաձորում, առանց Կարեն Կարապետյանի: Միևնույն ժամանակ, հատկանշական էր նաև այն, որ Կարեն Կարապետյանին այդ դերից հեռու պահելու հորդոր հղեցին մինչ այդ վարչապետի պաշտոնի համար պայքարում նրա թիկունք դիտարկվող Կարապետյանները՝ Սամվել և Կարեն:

Ռուսաստա՞նն էր Կարեն Կարապետյանին մղում ապրիլի 25-ի քայլերի, թե՞ Ռոբերտ Քոչարյանը՝ ռուսական շրջանակների օգնությամբ:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը ևս ապրիլի 25-ից հետո աշխուժացավ, հրապարակ գալով ռուսական «Գազպրոմ»-ին պատկանող ՆՏՎ հեռուստաընկերությամբ և հայտարարելով, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որ հանձնես: Ի դեպ, ներկայումս դատարանում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ Հայաստանի ու Արցախի երեք նախկին վարչապետների երաշխավորությունը, որոնց թվում է նաև Կարեն Կարապետյանը: Այդ ֆոնին Ապրիլյան քառօրյա հանձնաժողով նրան ուղղված հրավերը ստանում է բազմաշերտ նշանակություն, հատկապես այն իրողության պարագայում, որ Սերժ Սարգսյանի հանձնաժողով ներկայանալու և հարցերին պատասխանելու անսպասելի որոշումից հետո, հանձնաժողովի հրավերի որևէ մերժում բացասական իմաստով ընդգծվում է արդեն կրկնակի: Միաժամանակ, Սերժ Սարգսյանի այդ որոշումը փաստորեն նոր «շնչառություն» է հաղորդում գործին և փաստորեն խթանում նոր գործոններ հրապարակ բերելու մի ընթացք, որքան էլ հանձնաժողովի նիստերը լինում են դռնփակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում