Այսօր առավոտյան ամուսնության նպատակով Աբովյանում 16 տարեկան աղջիկ են առևանգել: Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ոստիկանության և քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Նա ասաց, որ փախցնելու նպատակը ամուսնությունն է: Մեր այն հարցին, թե ամուսնության համար 16 տարեկանը թույլատրելի՞ սահման է, պատասխանեց. «Աղջիկներինը 17 է, իսկ տղաներինը` 18: Սակայն ապագայում հնարավոր է, որ տարիքները հավասարեցվեն»: Իսկ վերջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում բողոքի տեսքով արձանագրվել է աղջիկ փախցնելու 5 դեպք, որոնք ամուսնության նպատակ են հետապնդում: Հիմնականում բողոքում են աղջիկների ծնողները: Սակայն դժվար է ասել՝ դա լա՞վ է, թե՞ վատ, որովհետև այսօր տանը մնալու հարցը գլոբալ խնդիր է դարձել: Այնուամենայնիվ, Նելլի Դուրյանի խոսքերով, ի վերջո, այդ բողոքները ամուսնությամբ են ավարտվում: