«Այս ճգնաժամային իրավիճակը բարդություններ է առաջացրել արվեստագետների համար, բայց մեկ կայծը, մեկ ոգեշնչումն անգամ բավական է, որ զգաս՝ կարող ես անվերջ սավառնել, եթե նույնիսկ փակ է ամբողջ աշխարհը. բավական է մի բան ընթերցել, ինչը քեզ կտանի այլ աշխարհ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց երգչուհի, վաստակավոր արտիստ Էմմա Պետրոսյանը:- Իհարկե, բարդ է առանց հանդիսատեսի, առանց դահլիճի… Ինչպես պետք է լուծվեն այս խնդիրները, դեռ չեմ տեսնում պատասխաններ: Իհարկե ինտերնետային ծրագրերը հուշում են՝ ինչպես կարելի է, բայց դա սուտ է. եթե ես չեմ ջերմանում հանդիսատեսի ծափերից կամ չեմ լսում քննադատություններ, որն ինձ աճելու հնարավորություն պետք է տա, դա այն չէ»:
«Հասել ենք մի ժամանակաշրջան, որից հետո շատ բան կփոխվի աշխարհում: Ես հավատում եմ և Աստծուն, և մարդուն, որովհետև արարման փուլը երբեք չի կարող վերջանալ: Ինչ-որ ձևաչափեր կփոխվեն, սա գուցե փորձության շրջան է՝ ով, ինչ իրավունքով կանցնի հաջորդ փուլ, ով ինչքան արարման ալիքներ դեռ ունի, որ դեռ պիտի բարձրաձայնի… Ժամանակը օգնում է գնալ առաջ»,- նշեց երգչուհին:
«Հայաստանում այսօր կա 3 մլն վարչապետ, հենց դա էլ խանգարում է մեր զարգացմանը»,- ընդգծեց Էմմա Պետրոսյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: