Friday, 19 04 2024
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
14:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

Ում մեղադրանք է առաջադրվում, խոսում է հայրենասիրությունից. Ռուբեն Ռուբինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

– ԱԺ քառօրյայում հատկապես վարչապետ-պատգամավոր հարցուպատասխանի ժամանակ շատ էին արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերը: Մեզ անհանգստացնող բաներ կան իսկապես:

– Կարծում եմ՝ անհանգստացնող բաներ չկան, կա արհեստական օրակարգ ստեղծելու փորձ, որոշ ներքաղաքական շրջանակների կողմից փորձ է արվում ստեղծել անհանգստության ֆոն, բայց մեր պատասխանները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերի շուրջ վերջին երկու տարիների ընթացքում առավել քան հստակ են եղել: Ոչ ոք այնքան բաց և հանգամանալից չի խոսել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մասին, որքան վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

– Արցախյան բանակցությունների շուրջ նոր բանավեճը Սերգեյ Լավրո՞վն է բերել օրակարագ, այդպե՞ս համարենք:

– Չեմ կարծում, որ նոր բանավեճ կա կամ ընդհանրապես բանավեճ կա, ՀՀ-ում և Արցախում կա լիակատար կոնսենսուս այն տեսլականի շուրջ, թե ինչ ենք մենք ուզում հակամարտության կարգավորումից:

– Դե եթե չլիներ Լավրովի հայտարարությունը, չէին լինի այն խոսակցությունները, որոնց ականատեսն ենք:

– Ինձ թվում է՝ ակնհայտ է, որ հեղափոխության հաջորդ օրվանից իսկ սկսած՝ նախկին իշխանությունները և նրանց հետ կապված շրջանակները անընդհատ պետք է այսպիսի թեմա աճեցնեին. «Ծախում են Ղարաբաղը, այս ինչ եք անում»: Սա ընդամենը այդ շարքից է, որևէ նորույթ չկա այդ պահվածքի մեջ. փորձ է արվում Արցախի հարցը շահարկել:

– Ի՞նչ եք կարծում, այդ հարցի վերաբերյալ արտգործնախարարի պատասխանն ԱԺ-ում ինչո՞ւ չբավարարեց շատերին:

– Կարծում եմ՝ որոշ շրջանակներ երբեք բավարարված չեն լինելու, նրանց անբավարարվածության աղբյուրը այս կամ այն հարցի վերաբերյալ մտահոգությունը չէ, այլ իշխանության կորուստն է, հանցագործությունների համար պատասխան տալու հանգամանքն է: Այսինքն՝ այս մտահոգվողների մտահոգության թեման զրո հիմք ունեցող թեմա է, փորձում են արհեստական հիստերիա բարձրացնել… Պետք է փիլիսոփայորեն մոտենալ այս արհեստական աժիոտաժներին, պետք է ըմբռնել հոգեբանական խնդիրները, որ ունեն այդ շրջանակները և պետք է աշխատել… Ես տրագեդիա չեմ տեսնում, շատ սպասելի էր, որ 2018թ. մայիսի 18-ից սկսած՝ հանրապետականները պիտի ամեն ինչ դիտարկեին որպես ծուղակ և կործանում:

– Ներքաղաքական որոշակի ակտիվացումն ունի՞ այլ դրդապատճառ, քան այն, ինչի մասին խոսեցիք. հարցս վերաբերում է հեղափոխական իշխանության նախկին ներկայացուցչի քաղաքական հայտարարություններին, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպանի հայտարարություններին, որոնց ֆոնին ձևավորվում է բանավեճ, մեդիայում նշվում է, որ ինչ-որ պրոցես է ընթանում:

– Չեմ կարծում, թե ձևավորվել է բանավեճ, ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից լայվեր են մտնում կամ քրեական գործերով անցնող մարդիկ լայվերով խոսում են. հասկանալի է, թե ինչու է մեդիան նայելիս տպավորություն ստեղծվում, որ դա թիվ մեկ թեման է, շատ պարզ պատճառով՝ ձեր նշած նախկին դեսպանը, որը հայտնի է որպես «նախկինի փեսա», ըստ քննարկվող լուրերի, կապ ունի Հայաստանում գործող շատ լրատվամիջոցների հետ, և բնական է, որ այդ լրատվամիջոցները պետք է լայնորեն լուսաբանեն իրենց հետ ենթադրյալ կապ ունեցողի լայվերը: Ընդհանուր առմամբ, ձեր նշած շրջանակներն ինչու են հիմա ավելի ակտիվ խոսում, թերևս իրենց հաշվարկների պատճառով: Ենթադրում եմ, որ իրենց հաշվարկը հետևյալն է՝ Հայաստանում հիմա համաճարակ է, դրանից բխող տարատեսակ հետևանքներով՝ ներառյալ տնտեսական, և իրենց թվում է, որ սա պետք է բերի որոշակի դժգոհությունների, և ժամանակն է օգտագործել այդ դժգոհությունների ալիքը: Բայց ես կարծում եմ, որ դժգոհությունների ալիք չի լինելու, ոչ թե որովհետև դժվարություններ չկան կամ իշխանությունը սուրբ է, այլ որովհետև ժողովուրդը տեսնում է, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի ճգնաժամը հաղթահարվի… Քաղաքական գործիչների դեմքը երևում է հենց ճգնաժամային պահերին՝ արդյոք փորձում են օգնել երկրի՞ն՝ հաղթահարելու ճգնաժամը, թե՞ պահն օգտագործում են տեղ-տեղ քաղաքական դիվիդենտներ շահելու համար կամ տեղ-տեղ էլ դա խառնելով քրեական գործերի համատեքստին:

– Այսինքն՝ քրեական հետապնդումից խուսափելու համար:

– Կամ դա որպես վահան են օգտագործում: Տեսեք՝ վերջին երկու տարվա ընթացքում ում մեղադրանք է առաջադրվում՝ խայտառակ հոդվածներով՝ կաշառակերության, փողերի լվացման և այլն, հաջորդ օրն այդ մարդիկ սկսում են խոսել հայրենասիրության մասին, Ցեղասպանության ճանաչման գործում իրենց ներդրած ջանքերի մասին, սկսում են անհանգստություն հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այսինքն՝ հստակ պատճառահետևանքային կապ է երևում, երբ մարդուն մեղադրանք է առաջադրվում կամ իմանում է, որ իրեն առաջադրվելու է մեղադրանք, միանգամից սկսում է այսպիսի հայտարարություններ անել:

– Եվ մեղադրանքի հասցեատերերի մեծ մասը Հայաստանում չէ. սա ո՞ւմ բացթողումն է:

– Չեմ կարծում, որ մեծ մասը, բայց ցավոք մի մասը, այո, Հայաստանում չէ: Դրա համար տարբեր պատճառներ կան: Գուցեև իշխանության թերացումը կա, հակակոռուպցիոն պայքարը կարող էր ավելի էֆեկտիվ լինել, բայց միևնույն ժամանակ դա օբյեկտիվ պատճառներ ունի. հեղափոխությունը ենթադրում է տարբեր ինստիտուտների վերաձևավորում կամ զրոյից ստեղծում, հիմա մենք մի տրամաբանությունից անցնում ենք մի այլ, ավելի համարձակ տրամաբանության, ինչպես վարչապետն ԱԺ-ում ասաց՝ կայուն ավտորիտար համակարգից անցնում ենք դեպի կայուն ժողովրդավարական համակարգ:

 

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում