Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Ում է պետք վարակել հանրությանը հետապնդվողի մոլուցքով. մի հեղաշրջման ուրվական

Հայաստանում հաստատված է ժողովրդավարական կայունություն, և այդ կայունությանը չի սպառնում ոչինչ, խորհրդարանում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ հայտարարությունը հնչում է Հայաստանում հնարավոր հեղաշրջման մասին դատողությունների և հայտարարությունների հերթական ալիքի ֆոնին, որ հնչում են տարբեր քաղաքական և քարոզչական դիրքերից: Դրանց հիմք է ծառայել ներքաղաքական իրադարձությունների վերջին օրերի ակտիվ փուլը, նախկին իշխանության տարբեր խմբերի ներկայացուցիչների ակտիվացումը, խոշոր կապիտալի կրողների և իշխանության միջև կոնֆլիկտային դրվագները, նաև այդ ամենին նախորդած՝ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունները: Այն, որ ներքաղաքական կյանքը Հայաստանում բուռն փուլում է, կասկածից վեր է: Միևնույն ժամանակ, սակայն, առկա է մի պարզ հարց՝ ամեն բուռն փուլ արդյոք հեղաշրջմա՞ն նշան է, հեղաշրջման նախապատրաստության նշան: Հարցն այստեղ ամենևին այն չէ, որ չկան շրջանակներ թե՛ Հայաստանի նախկին իշխող համակարգից, թե՛ անգամ Ռուսաստանի տնտեսա-քաղաքական կառավարող շրջանակներից, որոնք, անկասկած, ունեն Հայաստանում ամեն ինչ հետ շրջելու և նախկին համակարգը վերականգնելու մեծ ցանկություն: Բայց եթե այս ամենը ամփոփենք հեղաշրջման ցանկություն «եզրով», ապա այդպիսի ցանկություն ունեցող տարբեր տնտեսական, քաղաքական, հասարակական շրջանակներ կան, եղել են ու կլինեն բոլոր ժամանակներում և, թերևս, բոլոր երկրներում: Բայց դա բավարար հի՞մք է խոսելու այն մասին, որ կա հեղաշրջման վտանգ կամ գործընթաց:

Խոսելը, անշուշտ, բոլորի իրավունքն է, պարզապես խնդիրն այստեղ այն է, որ այդ ամենը հաճախ պարզապես խաղ է հանրության զգայականության վրա, ինչը պահում է մթնոլորտը նյարդային գերլարված վիճակում: Իսկ այ դա ամենամեծ վտանգն է, որ կարող է սպառնալ Հայաստանին, որովհետև անընդհատ ինչ-որ հեղաշրջման մանիայով տառապող հանրությունը կամա, թե ակամա հայտնվելու է ինքնաքայքայման ռեժիմում, ինչպես «հետապնդվելու մոլուցքով» տառապող անձինք: Ում, և ինչի՞ համար է անհրաժեշտ ընդամենը երկու տարի առաջ հաղթողի ինքնավստահություն և ոգևորություն ձեռք բերած հանրությանը ինտենսիվ կերպով վարակել «հետապնդվողի մոլուցքով»: Կոնկրետ նշելը, գուցե այժմ, բարդ է, բայց մի բան պարզ է առավել քան: Այդ մոլուցքը հանրությանը կարող են ներարկել միայն մարդիկ կամ խմբեր, որոնց համար անցանկալի կամ վտանգավոր է Հայաստանի հանրության ստեղծագործական ուժն ու էներգիան: Իսկ այդ ուժի և էներգիայի գեներատորը որևէ տեսակի մոլուցքը չէ, այլ ոգևորությունը և ինքնավստահությունը: Չի կարող լինել հեղաշրջում երկրում, որտեղ կա լեգիտիմ իշխանություն՝ հանրային մեծ վստահությամբ: Իսկ եթե իշխանությունը լեգիտիմ չէ և չունի այնքան վստահություն, որը բացառում է հեղաշրջման վտանգը, ապա այդ դեպքում արդեն նույնիսկ հանրային շահն է պահանջում ձևավորել լեգիտիմություն և վստահություն ունեցող իշխանություն:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում