Հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի ընդունել օտարերկրյա զբոսաշրջիկների, հայտարարել է վարչապետ Գեորգի Գահարիան: Այդ մասին հայտնում է TASS-ը:
Ներքին զբոսաշրջության համար երկիրը կբացվի հունիսի 15-ին:
Նա նշել է, որ նախատեսվում է հարևան երկրների հետ ցամաքային սահմաններում ստեղծել անվտանգության միջանցքներ: