Իտալական «Ռոմա»-ն վերսկսում է մարզումային գործընթացը:
Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: «Գայլերը» թեստեր են հանձնել և անցել մարզումների: Նրանք կմարզվեն առանձին խմբերով` պահպանելով սոցիալական հեռավորությունն ու անվտանգության նորմերը:
Ավելի վաղ` Իտալիայի կառավարությունը որոշել էր թույլատրել ակումբներին վերսկսել մարզումները մայիսի 4-ից: Մարզումները կանցկացվեն ակումբներ մարզաբազաներում:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտի 13-ին դադարեցվել է Իտալիայի առաջնությունը: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: