Թուրքիայում նախկին պատգամավորը խոստովանել է, որ սխալվել է Էրդողանին աջակցելու հարցում
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախկին պատգամավոր Սելչուք Օզդաղը թուրքական Halk TV-ի եթերում հայտարարել է, որ սխալվել է Էրդողանին աջակցելու հարցում։
Օզդաղը, որը ներկայումս նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցության փոխնախագահն է, ասել է նաև․ «Ներողություն եմ խնդրում ժողովրդից այն բանի համար, որ նախագահական համակարգի հարցում աջակցել եմ Էրդողանին»։
Ավելի վաղ, նախկին պատգամավորը քննադատել էր իշխող կուսակցությանը, նշելով, որ նախագահական համակարգին անցումը հանգեցրեց երկրի ամենաանհաջող և վատ կառավարմանը: