Իրանում կորոնավիրուսի մայիսի 7-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 1485-ով՝ ընդհանորը կազմելով 103 հազար 135: Մահացածների թիվն ավելացել է 68-ով: Երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 486 մարդ: Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 728 անձ:
Ապաքինվածների թիվն ավելացել է 1 157-ով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հաղթահարել է 82 հազար 744 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 544 հազար 702 անձ: