Կարծում եմ՝ որևէ զարմանալու առոիթ չի տվել Կարեն Կարապետյանի հրավերը քննիչ հանձնաժողով: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ բոլոր այն մարդիկ, որոնք տեղեկություններ են ունեցել, պաշտոններ ենզբաղեցրել և որևէ կերպ առնչվել են ինչ-որ գործողությունների, որոնք կարող էին կապ ունենալ ապրիլյան պատերազմի հետ, մենք այդ մարդկանց հրավիրելու ենք: Հիմա Կարեն Կարապետյանի հրավերը պայմանաովրված է ԱԾ-ում նրա ունեցած ելույթով, որտեղ խոսել է տանկերում վառելիք չլինելու մասին»,-ասաց նա: