2016 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ երկրորդ տեղy զբաղեցրած ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, ամենայն հավանականությամբ, կստանա ոսկե մեդալ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Մեր տեղեկություններով, առաջին տեղը զբաղցրած մարզիկը որակազրկվել է դոպինգի պատճառով»,-, ասել է նախարարը:
Հարությունյանն այդ մասին նշեց՝ անրապետությունում դպրոցների և մարզադպրոցների վերանորոգման, կառուցման նախագծի քննարկման ժամանակ։ Դրա շրջանակում նախատեսվում է Արմավիրի մարզում կառուցել ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ։ Նման խնդրանքով նախարարությանը դիմել է ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը։