Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Իրարանցում ՌԴ-ում․ «Գազպրոմի» «Զենիթին» հռչակում են չեմպիոն, իսկ Կադիրովի «Ախմատը»․․․

Համավարակի պատճառով Ռուսաստանի Պրեմիեր լիգան չի վերսկսվի, գրում է «Սպորտ-Էքսպրես» պարբերականը, նշելով որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի 15-ին։ Նույն աղբյուրի համաձայն հաշվի են առնվելու դադարեցման պահին գրանցված արդյունքները և մրցաշարային աղյուսակում տիրող պատկերը։ Խաղացված 22-րդ տուրից հետո 50 միավորով առաջին հորիզոնականում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»։ Երկրորդ հորիզոնականում 41 միավորով Մոսկվայի «Լոկոմոտիվն» է, իսկ մոսկովյան մեկ այլ ակումբ ԲԿՄԱ-ն նույնքան միավորով եզրափակում է լավագույն եռյակը։ Այսպիսիով մեկ շաբաթ անց պաշտոնապես կհայտարարվի «Զենիթի» Ռուսաստանի չեմպիոն դառնալու մասին։ Առաջնությունն անավարտ թողնելու մասին որոշումը իրարանցում և բողոքի լայն ալիք է բարձրացրել մյուս թիմերի շրջանում։ Խոսքը վերաբերվում է այն ակումբներին, որոնք գտնվում են մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում։

Մասնավորապես այս պահին մրցաշարային աղյուսակը եզրափակում է Գրոզնիի «Ախմատը», որը պատկանում է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին։ Վերջինս զբաղեցնում է նաև ակումբի պատվավոր նախագահի պաշտոնը։ Եվ ահա կանոնադրության համար վերջին երկու հորիզոնականները զբաղեցրած ակումբները պետք է հրաժեշտ տային բարձրագույն լիգային և հաջորդ մրցաշրջանում հանդես գային առաջին դիվիզիոնում։ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը, սակայն վերջին պահին փոփոխել է կանոնադրությունը, որի համաձայն մրցաշարային աղյուսակը եզրափակած երկու ակումբները չեն լքի Պրեմիեր լիգան։ Գալիք մրցաշրջանում Ռուսաստանի բարձրագույն լիգայում 16-ի փոխարեն կխաղան 18 թիմեր։ Ռուսաստանում արդեն իսկ խոսվում է այն մասին, որ Պրեմիեր լիգայի վերաբերյալ կայացվել է քաղաքական որոշումը։ Մասնավորապես, Կադիրովին չնեղացնելու համար երկրի իշխանությունները ՌՖՄ-ին հրահանգել են առաջին լիգա չուղարկել «Ախմատին» և ավելացնել առաջնության թիմերի քանակը։ Գրոզնի թիմին գալիք մրցաշրջանում Պրեմիեր լիգայում խաղալուց զրկելու պարագայում՝ Չեչնիայում բողոքի լայն ալիք կբարձրանար։ Այսօր էլ Գրոզնիում վրդովված են, որ իրենց սիրելի թիմը առաջնությունը ավարտելու է վերջին տեղում։ Նշենք, որ «Զենիթ» ֆուտբոլային ակումբն էլ ըստ էության պատկանում է «Գազպրոմ» ընկերությանը։ Սանկտ Պետերբուրգի թիմին չեմպիոն հռչակելու որոշումը զայրույթ է առաջացրել հատկապես մոսկովյան թիմերի երկրպագուների շրջանում։

Նրանք ևս հնարավոր որոշման քաղաքական երանգներ են տեսնում։ Մոսկովյան թիմերի երկրպագուները շարունակ օրինակ են բերում Բելառուսը, որտեղ համավարակի պայմաններում առաջնությունն ընթանում է բնականոն հունով։ Այսպիսով Ռուսաստանը կդառնա եվրոպական 4-րդ երկիրը որտեղ ընդհատված առաջնությունը չի ավարտվի։ Ավելի վաղ նման որոշում էին կայացրել Բելգիան, Հոլանդիան և Ֆրանսիան։ Բելգիայում չեմպիոն էր հռչակվել «Բրյուգեն», իսկ Ֆրանսիայում ՊՍԺ-ը։ Ի դեպ, ի տարբերություն մյուս 3 երկրների՝ Հոլանդիայի 2019/20 թվականի մրցաշրջանը հաղթող չի ունենա: Բարձրագույն խմբից ոչ մի ակումբ դուրս չի մնա, իսկ եվրագավաթներին ակումբները կմասնակցեն առաջնությունում մինչև դադարը զբաղեցրած տեղերը հաշվի առնելով: Հոլանդիայի առաջնությունը դադարեցվել էր 25-րդ տուրում: Առաջատարը «Այաքսն» էր, երկրորդ տեղում՝ ԱԶ-ն, իսկ եռյակը եզրափակում էր «Ֆեյենորդը»: Այս որոշումը մեծ աղմուկ էր բարձրացրել թե Հոլանդիայում և թե եվրոպական ֆուտբոլում։

Նիդեռլանդների կառավարության որոշման համաձայն մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը արգելվել են բոլոր զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ նաև սպորտային մրցաշարերը։ Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն իր անդամ երկրների համար վերջնաժամկետ է սահմանել ազգային առաջնություններն ավարտելու համար։ Մասնավորապես, մինչև հուլիսի 31-ը եվրոպական կառույցի անդամ երկրները պետք է ավարտին հասցնեն ներքին առաջնությունները։ Ավելին, օգոստոսին Չեմպիոնների և Եվրոպա լիգայի 2019/2020 թթ. խաղարկությունն ավարտին հասցնելուց հետո ՈՒԵՖԱ-ն մտադիր է նույն ամսին կազմակերպել արդեն 2020/2021 թթ. Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերը։ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն ամեն գնով փորձում են փրկել ֆուտբոլը փոշիացումից, բայց… 4 երկրների օրինակը խոսում է այն մասին, որ միայն ֆուտբոլային կառույցների ջանքերը բավարար չեն։ Կա նաև քաղաքական գործոնը, որն ըստ էության առանցքային է։ Մասնավորապես, հաշվի առնելով համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը պետությունների իշխանություններն ուղղակի չեն ցանկանում ռիսկի դիմել։ Առաջնություններն անավարտ թողնելու որոշումն արդեն իսկ ծանր հարված էր եվրոպական ֆուտբոլին։

Հավանականությունը մեծ է, որ առաջիկայում նման որոշումներ կկայացնեն մյուս երկրները։ Այս դեպքում, ըստ մոտավոր հաշվարկի, ֆուտբոլային ակումբների մոտ 30 տոկոսն ուղղակի կլուծարվի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում