Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Կարանտինը Ծառուկյանի շուրջ թուլանո՞ւմ է. նախարարի որոշումը

Ֆինանսների նախարարությունը հայտնում է, որ նախարարի որոշմամբ կարճվել է Շանգրի Լա խաղատան առնչությամբ հարուցված վարույթը, որը կարող էր դառնալ խաղատունը լիցենզիայից զրկելու պատճառ: Այդ հարցը ուշադրության արժանի էր այն համատեքստում, որ խաղատունը պատկանում է Գագիկ Ծառուկյանին՝ Հայաստանի խորհրդարանի երկրորդ ուժի ղեկավարին: Միաժամանակ, այդ հարցի օրակարգում հայտնվելը հատկապես հետաքրքիր էր նաև Ծառուկյանին պատկանող կոնցեռնի՝ Մուլտի գրուպի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանավորման ֆոնին, որին մեղադրում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին 22 միլիոն դոլարի կաշառք տալու համար: Եթե դրան գումարենք նաև այն, որ խնդիրներ են առաջացել Ծառուկյանին պատկանող մեկ այլ օբյեկտում՝ «Արարատցեմենտ»-ում, որտեղ ծագել է մի քանի աշխատողի հետ պայմանագիրը չշարունակելու պատմություն և նրանք պնդում են, որ դա ունի քաղաքական պատճառ, ապա նկատելի է դառնում Ծառուկյանի «բիզնես կայսրության» շուրջ ստեղծված բավականին լարված վիճակը:

Միևնույն ժամանակ, ԲՀԿ ղեկավարը ընդգծված կերպով ձեռնպահ է մնացել այդ հարցերը քաղաքական տիրույթում դիտարկելուց: Ավելին, ներկայումս իշխանության հանդեպ նախկին համակարգից և ոչ միայն այդ ուղղությունից տեղեկատվա-քարոզչական ուժգին գրոհի պայմաններում ԲՀԿ-ն չափազանց զուսպ է, ինչը դրսևորվում է նաև խորհրդարանում: «Բագավաճ Հայաստան»-ի քաղաքական շահն այստեղ հասկանալի է, խնդիրը լոկ այն չէ, որ Ծառուկյանը կարող է մտավախություն ունենալ բիզնեսից զրկվելու հարցում: Նրա համար թերևս ավելի մտահոգիչ կլինի քաղաքական կորուստը, որ կունենա իշխանության դեմ նախկին համակարգի ուժգին գրոհի ալիքին կամա, թե ակամա միանալուց: Արդյո՞ք քաղաքական մեծամասնությունն էլ դիտարկելով այդ պահը ուժգնացրել էր ճնշումը Ծառուկյանի վրա, թույլ չտալով, որ նա իրեն հարմարավետ զգա, երբ այսպես ասած կռվում են հին ու նոր իշխանությունները:

Մյուս կողմից պետք չէ բացառել, որ Ծառուկյանին կարող էին արված լինել իշխանության դեմ  «երկրորդ ճակատ» բացելու առաջարկներ և կառավարության գործողությունը ունեցել է դա կանխելու նպատակ և այն, որ ֆինանսների նախարարությունը փաստորեն մի քայլով թուլացնում է ԲՀԿ ղեկավարի բիզնեսների շուրջ «կարանտինը», հուշում է, որ Ծառուկյանը մերժել է «երկրորդ ճակատի» առաջարկները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում