Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցանկություն ունի մնալու «Ռոմա»-ում և այդ մասին հայտնել է «Արսենալ»-ին:
Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Մխիթարյանն իր գործակալին հայտնել է, որ ինքն ուզում է մնալ Հռոմում և Ռայոլան պետք է բանակցի «Արսենալ»-ի հետ: Հայ կիսապաշտպանին դուր է գալիս աշխատանքը մայրաքաղաքային ակումբում և մարզիչ Ֆոնսեկայի հետ:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Ռոմա»-ի մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչիի բանակցություններն անգլիական ակումբի հետ դրական արդյունք են տվել: