Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Հետխորհրդային տարածքի բուռն տրանսֆորմացիա. ինչ է սկսվել

Մինչ Հայաստանի ներքաղաքական կյանքում ծավալվում են բուռն քննարկումներ նոր և հին իշխանության դիմակայության համատեքստում, հետխորհրդային տարածքում տեղի են ունենում հետաքրքիր քաղաքական զարգացումներ, որոնք կարող են իրենց հետքը թողնել ընդհանուր մթնոլորտի վրա, այդ թվում և ազդեցություն ունենալով հայաստանյան զարգացումների համատեքստում: Ուկրաինայում վերջապես լուծվել է Միխեիլ Սաակաշվիլու պաշտոնավորման հարցը: Նա նշանակվել է բարեփոխումների խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնում: Բայց հայտնի է, որ նշանակումը չի անցել հարթ: Բանն այն է, որ նախագահ Զելենսկին Վրաստանի նախկին նախագահին առաջարկել էր փոխվարչապետի պաշտոն, բայց հանդիպեց սեփական կուսակցության խորհրդարանական դիմադրությանը, թեև այդ հանգամանքը ավելի շուտ Ուկրաինայում ազդեցիկ օլիգարխների և նաև ազդեցիկ ներքին գործերի նախարար, մեր հայրենակից Արսեն Ավակովի դիմադրությունն էր: Իսկ Ավակովի հետ Սաակաշվիլին կոնֆլիկտի մեջ մտավ դեռևս Օդեսայի նահանգապետ եղած ժամանակից, երբ նախագահը Պորոշենկոն էր: Սակայն նոր պաշտոնով Սաակաշվիլու հարցը լուծված համարելը, թերևս, դեռ վաղ է, և ոչ միայն ներուկրաինական համատեքստում, այլ նաև վրաց-ուկրաինական:

Համենայնդեպս հնարավոր է, որ նրա նոր նշանակումը դառնա հետխորհրդային տարածության երկու հատկանշական պետությունների՝ Վրաստանի և Ուկրաինայի կոնֆլիկտի պատճառ: Բանն այն է, որ պաշտոնական Թբիլիսին բողոքում է Կիևի որոշման դեմ՝ նշելով, որ Վրաստանի դատարանի վճռով դատապարտված և փաստորեն այդ վճռից թաքնվող Սաակաշվիլուն բարձր պաշտոնի նշանակելը Թբիլիսին կդիտի ոչ բարեկամական քայլ: Այդ բողոքը Զելենսկուն հետ չի պահել որոշումից, միանգամայն հասկանալի պատճառով: Մյուս կողմից, սակայն, Թբիլիսին էլ կարծես չի փոխում իր մերժողական դիրքորոշումը, թեկուզ Սաակաշվիլին պաշտոն է ստանում ոչ ուկրաինական կառավարությունում, այլ բարեփոխումների խորհրդում:

Ինչպիսի ընթացք կունենա վրաց-ուկրաինական հակասությունը: Իսկ խոսքը պետությունների մասին է, որոնք հետխորհրդային տարածքում որոշակի դաշնակից էին Ռուսաստանի ագրեսիվ նկրտումների դիմագրավման հարցում, և բացառությամբ, իհարկե, ՆԱՏՕ անդամ Բալթյան երկրների։

Ուկրաինան ու Վրաստանը Ռուսաստանի հարևաններից և հետխորհրդային երկրներից եվրաատլանտյան կուրսի մասին միարժեք հայտարարած երկրներն են: Զուգահեռ, հետաքրքիր զարգացում է ծավալվում Ղազախստանում, որտեղ պաշտոնից՝ Սենատի նախագահի և անդամի կարգավիճակից զրկվեց հեռացած նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան: Այդպես որոշեց ներկայիս նախագահ Ղասիմ Տոկաևը: Ինչն է ներղազախական այդ իրադարձության, թերևս, կոնֆլիկտի պատճառը, բավականին դժվար է ասել, սակայն մեծ հավանականությամբ, խոսքը, այսպես ասած, հետխորհրդային մոտ երեք տասնամյակի քաղաքականությանը հրաժեշտի գործընթացի մասին է:

Թե ինչ քաղաքականության է անցնում Ղազախստանը, պարզ կլինի իրադարձությունների հետագա ընթացքից, թեև արդեն իսկ առկա է բավականին անսպասելի դրսևորում: Մեկ այլ հետխորհրդային կոնֆլիկտ կամ հակասություն, ընդ որում, այս դեպքում էլ՝ մինչ այդ, կարծես թե, ջերմ դաշնակից դիտվող պետությունների՝ Ղազախստանի ու Ադրբեջանի միջև: Եվ հենց տեղի ունեցող ներղազախական փոփոխություններին զուգահեռ: Կասպից ծովում Ղազախստանի ծովային սահմանապահները կրակել էին ադրբեջանական ձկնորսական նավի վրա, որը խախտել էր ջրային տարածությունը: Նրանք սպանել են ադրբեջանցի մի ձկնորսի: Անկասկած է, որ ձկնորսական՝ ոչ ռազմական նավի սահմանախախտումը արժանացել է ղազախստանցի սահմանապահների կոշտ արձագանքին, ինչը իսկապես տալիս է հետաքրքիր դիտարկումների տեղիք: Առավել ևս, որ Բաքվի արձագանքը թե՛ պաշտոնական, թե՛ քարոզչական տիրույթում վկայել է, որ Ղազախստանի այդ քայլը դիտարկվել է քաղաքական հարթության վրա: Բաքվում բողոքի նոտա են հղել դեսպանին, իսկ ադրբեջանական մերձիշխանական քարոզչամեքենան այդ միջադեպը ուղիղ կապում է Ղազախստանի ներքին փոփոխությունների հետ, նախանշելով Ադրբեջանի հանդեպ Տոկաևի անբարյացակամ քաղաքականության դրսևորում: Կփոխվի՞ ղազախ-ադրբեջանական հարաբերության՝ մեզ համար հայտնի տխրահռչակ նամակի պատմությամբ բնորոշված բնույթը: Անկասկած է՝ թե՛ Ուկրաինայում, թե՛ Ղազախստանում ծավալվող և ակնհայտ արտաքին ազդեցություն թողնող զարգացումները խոսում են հետխորհրդային տարածքում քաղաքական ստատուս-քվոյի հանդարտ, բայց արդեն բավականին նկատելի տրանսֆորմացիայի մասին, որոնց ֆոնին փաստորեն ծավալվում է նաև հայաստանյան ներքին կյանքի նոր բուռն փուլը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում