Թուրքիայում, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում կորոնավիրուսից մահացել է Հարություն Շանլըն։
Ստամբուլահայ համայնքի կողմից սիրված Հարություն Շանլըն Թուրքիայի Հայկական հիմնադրամների վարչության քարտուղարն էր և Գեդիկփաշայի հայկական եկեղեցու հիմնադրամի նախագահը։
Հարություն Շանլըն մոտ 50 օր հիվանդանոցում է գտնվել և ցավոք մայիսի 6-ին մահացել է։
Նա 56 տարեկան էր, ուներ երկու երեխա։