Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Այդ 4 անձինք Քոչարյանի վարքը հսկել չեն կարող

Մայիսի 8-ին ընդհանուր իրավասության դատարանում կայանալու է Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական դատական նիստը։ Այդ նիստին նախատեսված է, որ Հայաստանի երեք նախկին վարչապետներ՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պետք է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն իրենց անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդություն ներկայացնեն դատարանին։ Այս երաշխավորությունը, հիշեցնենք, նախկին վարչապետները պետք է ներկայացնեին դեռևս փետրվար-մարտ ամսին, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանի առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը չէին կայանում։ Դանիբեկյանի արձակուրդը ավարտվում է հենց մայիսի 8-ին և նախատեսվում է, որ նա պետք է ներկա գտնվի նիստին։

Քոչարյանի փաստաբանները արդեն իսկ հաստատել են, որ Քոչարյանը կմասնակցի դատական նիստին, թեև գտնվում է հիվանդանոցում։ Դատական նիստի կգա հիվանդանոցից։

Թե ինչ որոշում կկայացնի դատավորը, կընդունվի՞ նախկին վարչապետների երաշխավորությունը, թե՞ ոչ, դժվար է ասել։ Սակայն այս գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները անհնար են համարում այդ երաշխավորության հիմքով Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Սեդա Սաֆարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, բայց միանշանակ է, որ նախկին 4 վարչապետները չեն կարող երաշխավորել Ռոբերտ Քոչարյանի վարքը։

«Ես նման համոզմունք ունեմ, որ այդ 4 անձինք Քոչարյանի վարքը հսկել չեն կարող, և այդ խափանման միջոցն ի զորու չէ կանխելու Ռոբերտ Քոչարյանի հնարավոր գործողությունները»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ օբյեկտիվորեն հնարավոր չի համարում, որ դատավոր Դանիբեկյանը փոփոխի Քոչարյանի խափանման միջոցը այս երաշխավորությունների հիման վրա, բայց սուբյեկտիվորեն, ինչ դրսևորումներ ասես, կարող են լինել։

Գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ որևէ բանիմաց դատավոր չի կարող «իրենցից ոչինչ չներկայացնող, հեղինակություն չունեցող անձանց երաշխավորության հիման վրա փոխել կարևորագույն գործով ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող գլխավոր ամբաստանյալի խափանման միջոցը։ «Եթե Աննա Դանիբեկյանը այդ երաշխավորությունների հիման վրա փոփոխի Քոչարյանի խափանման միջոցը և ազատ արձակի նրան, ուրեմն նա այլ պատկերացում ունի պատվի, արժանապատվության վերաբերյալ։ Ես անձերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց այդ բոլոր նախկին վարչապետները մեր հանրության մեջ հայտնի են որպես կոռուպցիոն սկանդալների մասնակից մարդիկ։ Նրանք երկիրը թալանած, կեղեքած մարդիկ են, հետևաբար, եթե նրանց երաշխավորությունը դատավորի համար հիմք հանդիսանա, ուրեմն ցանկացած գործով կալանավորված անձինք իրենց թաղից մի տղա կարող են բերել, ու էդ տղան երաշխավորություն ներկայացնի իր ընկերոջ համար, քանի որ ցանցացած մեկն իր թաղում ավելի մեծ հեղինակություն կարող է վայելել, քան, ասենք, Կարեն Կարապետյանը Հայաստանում։ Մինչև հիմա էլ Կարեն Կարապետյանն ասոցացվում է ժիլետի հետ, ուրիշ ասոցիացիա չի առաջանում»,- ասաց Պողոսյանը՝ ավելացնելով․ «Ինչ վերաբերում է Խոսրով Հարությունյանին, ապա նրա անունն էլ ասոցացվում է նրա եղբոր թալանած հիվանդանոցի և Ալավերդիում Լալվարի քարհանքի հետ, որը հենց Հարությունյանի սեփականությունն է։ Այսինքն` այս մարդիկ միայն թալանի հետ են ասոցացվում, ու եթե թալանողը կարող է դառնալ երաշխավոր ու այդ երաշխավորությունը որևէ դատավորի համար կարող է հիմք լինել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար, ապա այդ դատավորը հաստատ բժշկական միջամտության կարիք ունի»։

Հիշեցնենք, որ Քոչարյանի փաստաբանական թիմը այս երաշխավորությանը զուգահեռ սպասում է Վենետիկի հանձնաժողովի պատասխանին, որից հետո Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացնի Քոչարյանի դիմումի հիման վրա։ Վենետիկի հանձնաժողովի հերթական նստաշրջանը նախատեսված է հունիս ամսին, սակայն մինչ այդ ՄԻԵԴ մեծ պալատը քննության է ընդունել ՀՀ ՍԴ հարցադրումները։ Վերջնական որոշումը, թերևս, կլինի հունիս ամսին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում