Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Ասա ով է «ավագ եղբայրդ»

Սերժ Սարգսյանը պատասխանեց Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Դմիտրի Մեդվեդևի առաջարկներին, իսկ Վաշինգթոնում էլ ավարտվեցին հայ-ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունները։

Այդ իրադարձությունների միջև առաջին հայացքից որևէ կապ չկա: Գուցե կապ չկա նաև երկրորդ, երրորդ և այլ հայացքներից: Բայց այդուհանդերձ զուգադիպությունը հետաքրքրական է, թեև ամենևին չենք կարծում, թե ինչ որ մեկն այդպես էլ պլանավորել էր:

Ի՞նչ է պատասխանել Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևին: Այդ հարցը կարևոր է, բայց միայն այն բանից հետո, երբ հայտնի լինի, թե իսկ ինչ է առաջարկել Մեդվեդևը Սերժ Սարգսյանին: Իլհամ Ալիևն իր ստացած առաջարկներին արդեն պատասխանել է, ու քանի որ պատասխանել է շատ արագ, և կողմերն էլ սպասում էին Հայաստանի պատասխանին, կնշանակի՝ Ալիևը դրական է պատասխանել, այլապես Հայաստանի պատասխանին սպասելն իմաստը կկորցներ:

Եթե Ադրբեջանը դրական է պատասխանել, ապա տարօրինակ կլինի, որ դրական պատասխան տված լինի նաև Հայաստանը: Չէ՞ որ Մեդվեդևը նոր առաջարկներ ներկայացրել է կազանյան հանդիպումից հետո, որց, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, դժգոհ է եղել Ադրբեջանը: Հետևաբար, եթե Ադրբեջանը կազանյան հանդիպումից հետո եղած լրացումներից գոհ է, իսկ պատասխանի արագությունն ու Հայաստանին սպասելը հենց դա են վկայում, պետք է որ Հայաստանը դժգոհ լինի հետկազանյան առաջարկներից: Չէ՞ որ դրանք ակնհայտորեն պարունակում են Ադրբեջանի կազանյան քմահաճույքները բավարարող կետեր, այլապես Ալիևը, Կազանում դժգոհ լինելով, Կազանից հետո գոհ չէր լինի:

Հետևաբար, այս անգամ արդեն մերժման պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա: Եվ այդ համատեքստում ուշագրավ է, որ օրերս էլ ԱՄՆ Կոնգրեսում մեկ այլ հետաքրքրական գործընթաց եղավ, զուգահեռ, որն ինչ խոսք կրկին՝ առաջին, ու նաև հաջորդ հայացքներից կարող է կապ չունենալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման և մեդվեդևյան առաջարկների հետ: Բայց հետաքրքիր էր, որ ԱՄՆ-ը որոշեց Թուրքիայի վրա ճնշում բանեցնել քրիստոնեական եկեղեցիների խնդրով՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հանձնաժողովում ընդունելով բանաձև այդ եկեղեցիները տերերին վերադարձնելու մասով:

Ինչո՞ւ ԱՄՆ-ը որոշեց ճնշում բանեցնել Թուրքիայի վրա հենց այն պահին, երբ Հայաստանը պետք է պատասխաներ ըստ էության Մեդվեդևի ձեռքով պատրաստված ռուս-ադրբեջանական գործարքին: Արդյոք այն նկատառումո՞վ, որ հանկարծ Թուրքիան էլ այդ գործարքից շատ չոգևորվի, և նաև որոշակիորեն սառեցնի Ադրբեջանի ոգևորությունը, որպես «ավագ եղբայր»: Ըստ երևույթին Հայաստանի ներկայիս մերժման հովանավորը ԱՄՆ-ն է, և թերևս դրա համար իսկապես կարելի է շնորհակալություն հայտնել: Ինչպես ասում են, ասա ով է «ավագ եղբայրդ», ու կասեմ որ նրա ձեռքից ազատվելու համար քեզ հովանավորներ են պետք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում