Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք հաքերների խումբը որոշել է կիբերհարձակման միջոցով վրեժխնդիր լինել Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունից (PKK), որն օրեր առաջ Դիարբեքիրի Սիլվան շրջանում սպանել էր 13 և վիրավորել 7 թուրք զինծառայողի։
NMTD անվանումը ստացած թուրք հաքերների խումբը որոշել է 13 օր և 7 ժամ հարձակումներ գործել PKK-ին պատկանող կամ նրան մոտ կանգնած ինտերներտային կայքերի վրա։ Հաքերների խումբն իր անվանումը (NMTD, Ne Mutlu Türküm Diyene) ստացել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աաթաթուրքի հայտնի՝ «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում» խոսքերից։
NMTD-ն հայտնել, որ ներկայիս դրությամբ իրենք գրոհել են 200 ինտերնետային կայքեր, 200 Facebook-յան էջեր և 100 էլեկտրոնային հասցեներ։
Հիշեցնենք, որ աթաթուրքյան վերոնշյալ խոսքերից է բխում Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածը, որում ասվում է, որ Թուրքիայի քաղաքացի հանդիսացող ամեն ոք թուրք է։










































