ԱՄՆ-ը հերքում է, որ վիրուսներ են ստեղծվում Վրաստանի Ռիչարդ Լուգարի կենսաբանական լաբորատորիայում, Պետդեպարտամենտը ցավում է, որ Չինաստանը մտահոգություններ ունի լաբորատորիայի վերաբերյալ՝ գրում է ria.ru-ն:
«Ցավալի է, որ անգամ երբ մենք միջազգային համագործակցության ուղիներ ենք փնտրում, առկա են Ռուսաստանի՝ ապատեղեկատվություն տարածելու ավանդական փորձերը՝ մասնավորապես, Վրաստանի վերաբերյալ, որտեղ գտնվում է Լուգարի լաբորատորիան: Ռուսական սուտն այն է, թե իբր նրանք ստեղծում են հիվանդություններ՝ նրանց դեմ պայքարի փոխարեն», – ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջորջ Քենթը: