Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Իրավապահ համակարգը դիմադրում է, որպեսզի վերադառնա հին համակարգը, և իրենք, թաթախվելով կոռուպցիայի մեջ, ապրեն ըստ պահանջի

«Իրավապահ մարմինների շոկը ոչ թե նոր է, այլ երկու տարվա պատմություն ունի։ Իրավապահ մարմինները շոկի մեջ հայտնվեցին հեղափոխությունից անմիջապես հետո։ Եվ հիմա՝ երկու տարի անց, ոչ թե պետք է այդ շոկի մեջ լինելու փաստն արձանագրել, այլ վաղուց արդեն կոնկրետ քայլեր պետք էր ձեռնարկված լինեին ներկայումս առկա սաբոտաժը թույլ չտալու համար»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա դիտարկումներին։

Հիշեցնենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի աշխատակիցներին զգուշացրեց՝ նրանց տրված ժամանակը սպառվել է, և եթե ոմանք չվերանայեն իրենց աշխատաոճը, ստիպված կլինեն այլ աշխատանք փնտրել: Փաշինյանը նաև արձանագրեց, որ իրականում մեր իրավապահ համակարգը շոկի մեջ է։ «Եվ ես դա զգում եմ տարբեր առիթներով։ Նույն ոստիկանության, ԱԱԾ-ի աչքի առաջ տեղի է ունեցել մի բան, որը երկար տարիներ իրենց ներշնչվել է, որ հնարավոր չէ և չի կարող տեղի ունենալ։ Խոսքը 2018 թ. հեղափոխության մասին է։ Իրենք նայել են ու իրենց աչքերին չեն հավատացել։ Հիմա էլ շատ մարդիկ նայում են ու չեն հավատում, որ ես այստեղ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ, որովհետև ես իրենց օբյեկտն եմ եղել տասնյակ տարի։

Խնդիրը հետևյալն է՝ օգնել համակարգերին հաղթահարել շոկը։ Հասկանալ, որ իրենց ավելի բարձր, ավելի ազնիվ, ավելի պետական առաքելություն է սպասվում։ Եվ ես ամենամեծ պրոբլեմը այդ շոկն եմ համարում»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ օգնելու տարբերակներից մեկն էլ բարեփոխումներն են, որն արդեն իսկ ընթացքի մեջ են ոստիկանության մասով։

Վարչապետը նաև անդրադարձավ ուժային կառույցներում քաղաքական նշանակումներին, այդ թվում՝ ԱԱԾ-ում Արգիշտի Քյարամյանի նշանակմանը։ «Հիշում եք, մենք մտադիր էինք օրենսդրական փոփոխություններ անել, որ ուղիղ նշանակումներ անեինք, բայց հետո մտածեցինք, որ դա համակարգի զինվորական տրամաբանությունը կարող է ջարդել: Եվ այդտեղ մեր քաղաքական շահերից նահանջեցինք՝ հանուն համակարգի: Եվ մեր հույսն այն է, որ և՛ ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն, մեր պետական համակարգերը կգնահատեն մեր վերաբերմունքը, ոչ թե ոմանք կառիթավորվեն այդ վերաբերմունքից: Ոչ թե մենք միամիտ ենք եղել, որ այդ շանսը տվել ենք, ոչ, դա մեր գաղափարախոսությունն է, վերաբերմունքն է: Որևէ մեկի մտքով չանցնի, թե մեզ խաբեց: Ես մեկ-մեկ ասում եմ մեր իրավապահ համակարգի որոշ ներկայացուցիչների՝ եթե դուք մտածում եք, որ այդքան խելոք եք, այդ ո՞նց է, որ ձեր խնդիրն էր ամեն ինչ անել, որ ես այստեղ չհայտնվեմ, իսկ ես այստեղ հայտնվել եմ և ձեզ հրամաններ եմ տալիս: Ձեր մտքով անցնում է, որ դուք կարող եք խաբե՞լ մեզ»,- ասաց վարչապետը։

Կարապետյանցից հետաքրքրվեցինք՝ վարչապետի այս դիտարկումները արդյոք վկայո՞ւմ են այն մասին, որ վարչապետը ընդունում է, որ իրավապահ համակարգը իր դեմ է գործում։ «Հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը, որ գիտեր իր կողմից կատարված հանցագործությունների մասին և սպասում էին, որ դրան լինելու է համարժեք պատասխան հեղափոխական իշխանության կողմից։ Իրենք անկեղծ սպասում էին, որ պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց երբ հեղափոխությունից հետո երկու տարի անց պարզեցին, որ իրենց ոչինչ էլ չի սպասվում, ոչ միայն դադարել են անհանգստանալ իրենց մասին, այլև անցել են հակահարձակման։ Սաբոտաժ է իրականացվում, որի մասին կոնկրետ ես խոսում եմ արդեն երկու տարի շարունակ։ Այդ փաստը կարծես սկսել են գիտակցել նաև մյուսները։ Ակնհայտ էր, որ դատաիրավական համակարգը չէր ցանկանալու աշխատել հեղափոխական իշխանության հետ, քանի որ իրենք, նախկին ռեժիմի ժամանակ կոռուպցիայի մեջ ներգրավված լինելով՝ ունեին շատ ու շատ ավելի մեծ եկամուտ։ Դրա համար էլ իրավապահ համակարգը հիմա այդպես դիմադրում է, որպեսզի վերադառնա հին համակարգը, և իրենք կարողանան ըստ պահանջի ապրել՝ ինչպես ապրել են նախկինում»,- ասաց Կարապետյանցը։

Իրավապաշտպանի խոսքերով՝ թավիշի պայմաններում հնարավոր չէ կոտրել այդ դիմադրությունը։ Հնարավոր չէ, որ կոռուպցիայի մեջ թաթախված մարդը հենց այնպես փոխի իր գիտակցությունը և սկսի աշխատել օրինականության դաշտում։ «Չի կարելի հույսը դնել այն մարդկանց գիտակցության փոփոխության վրա, ովքեր տասնամյակներ շարունակ պարտակել են հանցագործություններ, թաթախված են եղել հանցագործությունների մեջ և վայելել են այդ արարքների, այսպես ասած՝ բարիքները։ Հետևաբար՝ այս պարագայում ոչինչ, ոչ մի փոփոխություն չեմ ակնկալում»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այդ դիմադրությունը կոտրել հնարավոր չի լինի նաև սպասվող բարեփոխումներով, քանի որ բարեփոխումների ռազմավարությամբ կրկին շեշտը դրվում է ոստիկանի, իրավապահ մարմնի աշխատակցի իրավագիտակցության բարձրացման, վերապատրաստման վրա։ Հետևաբար՝ համակարգային կոռուպցիայի համակարգից, մեկը մյուսից կախվածության մեջ գտնվող անհատներին սխեմայից հանել դժվար է։ Իրավիճակը չեն փրկի նաև որևէ կառույցում կատարված քաղաքական նշանակումները։ «Տարիներ շարունակ ձևավորված մաֆիայի պես գործող համակարգերում իրավիճակ փոխելը դժվար է»,- եզրափակեց Կարապետյանցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում