Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Հայաստանը «հուսախաբ» արեց բոլորին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խորհրդարանում պատասխանելով պատգամավորերի հարցերին, հայտարարել է, որ Արցախի հարցի որևէ լուծում չի կարող ունենալ գործնական կիրառում, եթե այն ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար: Փաշինյանի այդ հայտարարությունը նոր չէ, պարզապես ներկայումս հնչում է փուլային տարբերակի մասին Լավրովի հայտարարության ֆոնին, որը աղմուկ առաջացրեց Հայաստանում և գործնականում էլ դարձավ Հայաստանում ներքաղաքական իրադրության թեժացման մեկնարկ: Բուն, ուղիղ կապով մեկնակետ էր այն, թե ոչ, այստեղ, իհարկե, կարծիքներն ու գնահատականները տարբեր են, սակայն մեծ է հավանականությունը, որ Լավրովի հայտարարությունը բուն իմաստով քիչ առնչություն ուներ Արցախի հարցի հետ: Եվ դրա վկայությունն են նաև Լավրովի հայտարարությանն ադրբեջանական արձագանքները, որտեղ, մեծ հաշվով, արձանագրվում է ադրբեջանական կողմի դիվանագիտական փակուղին, ոչ թե հաջողությունը: Ադրբեջանում ավելի հաճախ են սկսել խոսել պատերազմի մասին, և այդ իմաստով նկատելի է պատերազմական «լոբբինգի» ակտիվացում, ընդ որում՝ թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական մակարդակով:

Պաշտպանության նախարար Հասանովի հայտարարություններին զուգահեռ, պատերազմից խոսում է ոչ միայն Ալիևի ռազմական հարցերի օգնականը, այլ նաև նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը, որը վերջին մեկ-երկու տարում բավականին ակտիվ քննադատում է արտգործնախարար Մամեդյարովին: Միաժամանակ, Բաքվում կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտարարել է, որ միտումները բացասական են և պետք է երկարաձգել կարանտինային դրությունը: Դա փոքր-ինչ ուշագրավ հանգամանք է, նկատի ունենալով այն, որ Բաքվի քարոզչամեքենան զուգահեռ գովերգում է հակաճգնաժամային և հակավարակային ալիևյան քաղաքականությունը: Ստացվում է տարօրինակ պատկեր՝ մի կողմից Ալիևի պայքարի մոդելը գովերգում են և անգամ հռչակում նույնիսկ Եվրոպայի համար ընդօրինակելի, մյուս կողմից ստացվում է, որ պայքարը արդյունավետ չէ, քանի որ օպերատիվ շտաբը հայտարարում է միտումների բացասականության և կարանտինի խստացման անհրաժեշտության մասին:

Այդ առերևույթ հակասականությունը իրականում վկայում է, որ ճգնաժամն Ադրբեջանում ունի բավականին խորքային դրսևորում և վերաբերում է ոչ միայն տնտեսությանն ու սոցիալական հարցերին, այլ նաև ներիշխանական համակարգին: Ալիևի համար կարանտինային դրությունը այդ ճգնաժամը կառավարելու միակ «լեգիտիմ» հնարավորությունն է, որը համեմվում է «պատերազմի» շուրջ հռետորաբանությամբ: Դրանք ակնհայտորեն ունեն ներքին սպառման նշանակություն, ինչը, սակայն, հայկական կողմի մոտ բացարձակապես չպետք է առաջացնի հանգստություն կամ զգոնության անկում, որովհետև Բաքվի համար դրանք ներքին սպառման են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի տվել արտաքին սպառման մասին մտածելու որևէ առիթ կամ «հույս»: Այստեղ է նաև գլխավորը, որ անկախ Լավրովի հայտարարությունների շարժառիթներից, դրանք դարձան առիթ, որ հայությունը հուսախաբ անի փուլային տարբերակի որևէ «շահառուի»:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում