Մենք արդեն հայտնել էինք, որ անցած կիրակի Նյու Յորքում վթարային վայրէջք էր կատարել Boeing-767 ինքաթիռը, որի մեջ եղել է նաև հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն: Լրատվամիջոցները հայտնել էին, որ դերասանը մեկնում էր Սանկտ-Պետերբուրգ` մասնակցելու առյուծների պահպանությանը նվիրված համաժողովին, որին մասնակցում էին ավելի քան 10 երկրների գործադիր մարմինների ղեկավարներ: Ի վերջո, դի Կապրիոն ժամանել է Սանկտ-Պետերբուրգ, նվիրաբերել 1 միլիոն դոլար, ինչի համար Ռուսաստանի դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի կողմից արժանացել է «իսկական մուժիկ» պատվավոր «տիտղոսին»:
Տեղեկացնենք նաև, որ Լեոնարդո դի Կապրիոն վայրի բնության պահպանության հիմնադրամի անդամ է: