Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Մենք տգետ ենք, ոտի տակ ընկնելու սովորություն ունենք․ Էդգար Բաղդասարյան

Տարիներ շարունակ կուտակված խնդիրներն այս ֆորսմաժորային իրավիճակում հնարավոր է պայթեն: Որքանո՞վ լուրջ ճգնաժամի առջև կկանգնենք: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը նշեց. «Տպավորություն է, որ ճգնաժամից դուրս չենք գալիս արդեն 30 տարի, մի ճգնաժամը փոխարինվում է մյուսով, և հիմնական ճգնաժամը տնտեսականը չէ, տնտեսական ճգնաժամից հնարավոր չէ զերծ մնալ, բայց խնդիրն այն է, թե մենք՝ հայերս, ինչպես դուրս կգանք այս ամենից, ինչ կորուստներով ու ինչ նվաճումներով և ինչպիսի մարդկային տեսակով. այս հարցն է ինձ մտահոգում»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հայ հասարակությունը սովոր է ապրել փակ սահմանների պայմաններում, և ավագ սերունդը, դժվարությունների միջով անցնելով, թերևս, ինչ-որ չափով յուրօրինակ իմունիտետ է ձեռք բերել, Էդգար Բաղդասարյանը նշեց, որ դիմակայել և զրկանքները հոգեբանորեն հնարավոր է հանգիստ տանել, երբ որ լույս է երևում թունելի վերջում, այսինքն՝ հույս կա:

«Սովի դեմ հնարավոր չէ իմունիտետ ունենալ… Այսօր մենք ավելի կուշտ ենք և արտաքնապես ավելի մաքուր ու խնամված, բայց ներքուստ ինչ-որ կարևոր բան ենք կորցրել, և այսօր ավելի շատ են ընկճախտի մեջ ընկնում… Մենք պատերազմի մեջ էինք, բայց հավատ ունեինք, որ դուրս ենք գալու այդ վիճակից: Այսօր վեկտորներն անհասկանալի են: Աշխարհում գործընթացներ են գնում, որոնց մեր երկիրը, ինչպես և գլոբուսի մեծ մասը, մասնակից չէ, 5-6 խաղացողներ կան, և մենք ուղղակի պիտի ոտնատակ չընկնենք, որ մեր տեսակը չկորցնենք: Պարզվում է, որ մենք այնքան էլ խելացի չենք, որքան թվում է…»,- նշեց մեր զրուցակիցը:

Ռեժիսորի դիտարկմամբ՝ վերջերս շոկային ապրումներ են առաջացնում ֆեյսբուքյան զարհուրելի անեծքներն ու հայհոյանքները: «Պետք է հասկանանք, որ նման կերպ շարունակել հնարավոր չէ»,- նշեց Էդգար Բաղդասարյանը՝ նաև ընդգծելով, որ յուրաքանչյուր իշխանություն, որ գալիս է, պետք է աշխատի հասարակության բացասական կողմերը վերացնելու ուղղությամբ:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում