Ըստ Reuters-ի, ԱՄՆ իշխանությունները հնարավոր է շուտով երկրից արտաքսեն ձերբակալված իրանցի գիտնական Սիրուս Ասգարիին, նախատեսվում է նրան փոխանակել Իրանում ձերբակալված ԱՄՆ ցանկացած քաղաքացու հետ:
Մի շարք աղբյուրներ գործակալությանը բացատրել են, որ փոխանակման ամենահավանական թեկնածու կարող է լինել 2018-ին Իրանում կալանավորված Մայքլ Ուայթը:
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը բազմիցս նշել է, որ գիտնականը շարունակում է մնալ Միացյալ Նահանգներում՝ չնայած դատարանի արդարացմանը: