Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Քոչարյանը կմասնակցի առաջիկա նիստին, եթե քրեակատարողական հիմնարկը խոչընդոտ չստեղծի. փաստաբան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 8-ին դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կկայանա սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը:

Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

«Ա1+»-ը Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանից հետաքրքրվեց՝ արդյոք նիստը կայանալո՞ւ է նշված օրը․ փաստաբանն ասաց, որ հստակ կանխատեսել չի կարող, բայց վստահեցրեց, որ փաստաբանական խումբը դատարան ներկայանալու է.

«Ծանուցում ստացել ենք, այլ պատճառ չեմ տեսնում չկայանալու»:

Հարցին, թե Քոչարյանը մասնակցելո՞ւ է դատական նիստին, Խուդոյանն արձագանքեց, որ իրենց կողմից որևէ խոչընդոտ չկա, եթե քրեակատարողական հիմնարկը խոչընդոտ չստեղծի, նիստին կներկայանա նաեւ Ռոբերտ Քոչարյանը:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք առողջական վիճակը խոչընդոտ չէ՞, որովհետև վերջին օրերին հայտնի դարձավ, որ վերջինս հիվանդանոցում է և պետք է վիրահատության ենթարկվի, Խուդոյանը հաստատեց, որ հիվանդանոցում է և հավելեց, որ դատարան ներկայանալու է հիվանդանոցից:

«Մի քանի այլ գործերով գիտեմ, որ քերակատարողական հիմնարկները կալանավորներին չեն տեղափոխել դատարան կորոնավիրուսով պայմանավորված, բայց չեմ կարծում, որ այս դեպքում այդ խնդիրը կա»:

Մեր ճշտող հարցին, թե այսինքն առողջական վիճակը այնպիսին է, որ կարո՞ղ է մասնակցել դատական նիստին, փաստաբանը դրական պատասխան տվեց:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսով պայմանավորված հնարավոր ռիսկերին, եթե Քոչարյանը ներկայանա դատական նիստին, փաստաբանն ասաց՝ վտանգ տեսնում են և հենց դրա մասին են բարձրաձայնում.

«Ռոբերտ Քոչարյանի՝ դատարան ներկայանալու նպատակներից մեկն այն է, որ քննարկվի ազատության հարցը վտանգի նվազեցման համար»:

Հիշեցնեք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նոր միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը: Ինչպես նշված է փաստաբանական խմբի հայտարարության մեջ, միջնորդության համար հիմք է եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:

Խուդոյանը նաև դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ ներկայացված միջնորդությունն այլ դատավորի վերամակագրելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում