Իրանը իր ազգային արժույթի «ռիալ» անվանումը փոխել է «թումանի»,-ասել է նախագահ Հասան Ռոհանին: Նա բացատրել է, որ կյանքում ոչ ոք չի օգտագործում ռիալ բառը:
«Ռիալը իրականում գոյություն չուներ մարդկանց կյանքում», – նշել է Ռոհանին: Նա շեշտել է, որ դրա պատճառով բանկերի աշխատանքում հաճախ խառնաշփոթ էր առաջանում, որովհետև բոլորն ասում էին «թուման», բայց գրում էին որպես «ռիալ»: Վերանվանման որոշումը հաշվարկները հարմար կդարձնի, իսկ արժույթի անվանումն ինքնին գեղեցիկ կլինի:
Մինչ այժմ թումանը ոչ պաշտոնական դրամական արժույթ էր համարվում և հավասար էր 10 ռիալի: Թղթադրամների եւ գնապիտակների վրա գրվում էր ռիալ, բայց ամենօրյա խոսքում իրանցիները միշտ այն անվանում էին թուման: